Մարդկանց պատկերացումը տիեզերքի մասին հին ժամանակներից մինչև մեր օրերը

Մենք բոլորս էլ գիտենք, որ Երկիր մոլորակը պտտվում է արևի շուրջը: Նաև գիտենք, որ Երկիրը պտտվում է արևի շուրջը ոչ թե շրջանագծով, այլ էլիպսաձև (ձվաձև): Երբ Երկիրը հեռանում է արևից, ձմեռ է լինում, բայց քանի որ նրա առանցքը մի քիչ թեքված է, մի տեղ տաք է լինում, իսկ ուրիշ տեղ` ցուրտ: Իսկ երբ Երկիրը մոտենում է արևին, ամառ է լինում: Եվ այդպես են փոխվում տարվա եղանակները՝ ձմեռը, գարունը, ամառը, աշունը և նորից ձմեռը…

Վաղուց

Հին հռոմեացիները կարծում էին, որ կա մի կաղնի՝ նրա արմատների շուրջը ներքևի աշխարհն էր, բնի շուրջը` մեր աշխարհը, ճյուղերի շուրջը` 7 երկինքները, իսկ ամենավերևը` կենդանիների և թռչունների հիմնադիրները:

Հնդիկները կարծում էին, որ Երկիրը կիսագլան է, որը կանգնած է 4 փղերի վրա, որոնք կանգնած են աժդահա կրիայի վրա։ Նա իր հերթին լողում է կաթնային ծովում, այդ ամբողջը փաթաթում, շրջապատում էր մի աժդահա օձ, և նրա հազար գլուխները հասնում են տիեզերքին:

Հին չինացիները Երկիրը համարում էին հարթ, երկար ուղղանկյուն, որի վրա կլոր երկինքն էր, որը պահում էին մի քանի աժդահա սյուներ: Նրանցից մեկը ծռեց ջղայնացած վիշապը, ինչի հետևանքով երկինքը ընկավ արևմուտքի վրա, իսկ Երկիրը` արևելքի:

Հին Ճապոնացիները կարծում էին, որ երկրի տակ ապրում էր կրակ ժայթող վիշապը։ Հենց ինքն էր առաջսցնում հաճախակի տեղի ունեցող երկրաշարժները:

Իսկ ժամանակին ռուսները կարծում էին, որ մոլորակները և աստղերը կպցրած են երկնային գմբեթին: Այդ պատկերացմանը վերջ տվեց Գալիլեյը, ով երկինքը  դիտում էր իր ձեռքով սարքած աստղադիտակից…
Աղբյուրները՝

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.