Архив | Декабрь 2016

Կանանչ Եղևնին

Զմրուխտ  գարունն  էր  հյուր  եկել  բնությանը:  Այգում  ու  անտառներում քաղցրահնչյուն  երգում  էին  թռչունները:  Արևը  իր  ջերմ  ժպիտով  ողջունում  էր  նորաբաց  բողբոջներին:  Բնությունը  զարթոնք  էր  ապրում: Ծեր  այգեպանն  իր  այգում  մի  փոքրիկ  եղևնի  տնկեց՝  հազիվ  մեկ եղևնի: Եղևնին  նման  էր  կանաչ  հանդերձ  հագած,  շփոթված  երեխայի:  Արևի  շողերը  հազիվ  էին  հասնում  նրան:  Մի  մեծ,  հզոր  բարդի  իր  ճյուղերով  փակել  էր  արեվի  ճանապարհը: Եղևնին  տխրում  էր  արևի  կարոտից: Նա  բարձրահասակ  բարդու  ստվերի  տակ  իրեն  զգում  էր  խեղճ  ու  անօգնական:

Մի  օր  էլ  փոքրիկ  եղևնին  չդիմացավ  ու  սկսեց  բարձրաձայն  արտասվել:  Հպարտ  բարդին  լսեց  նրա  լացի  ձայնը  ու  հարցրեց.

-Ինչո՞ւ  ես  լաց  լինում,  այգեպանը  լացկաններին  չի  սիրում:

-Ես  լացկան  չեմ,  բայց  արևի  շողերը  ինձ  չեն  հասնում  եվ  ես  վախենում եմ,  որ  միշտ  փոքրիկ  կմնամ:  Իսկ  ես  այնքա ՜ն  եմ  ուզում  մեծանալ,  գեղեցիկ  ծառ  դառնալ,-ասաց  փոքրիկ  եղևնին:

Բարդին  արհամարհանքով  վերևից  քմծիծաղ  տվեց.

-Մի  քեզ  նայի՛ր, քո  թույլ  ճյուղերին:  Դու  չես  կարող  մեծանալ: Իսկ  հիմա  ինձ  նայի՛ր:  Տե՛ս,  թե  որքան  հզոր  եմ  ու  ուժեղ:  Եվ  այնքան  պիտի  բարձրանամ,  որ  ճյուղերս  երկինք  հասցնեմ:

Փոքրիկ  եղևնին  ավելի  կծկվեց  ու  ինքնամփոփ  դարձավ: Այդպես  անցավ  գարունը  և  եկավ  շոգ  ամառը:  Բարդու  սաղարթն  ավելի  փարթամացավ:  Արևի   ճառագայթները  չէին  կարողանում  ճեղքել  նրա  հզոր  ճյուղերը,  որպեսզի  հասնեն  եղևնուն:  Իսկ  փոքրիկ  եղևնին  այնքա՜ն  էր  ուզում  աճել  ու  մեծանալ:

Եղևնին  կրկին  սկսեց  կամացուկ  հեծկլտալ:  Անպատկառ  բարդին  շրջվեց  և  գոռաց  նրա  վրա.

-Ի՞նչ  ես  նորից  նվնվում:

Եղևնին  լացակումած  շշնջաց.

-Խնդրում  եմ, խղճա՛  ինձ, մի  քիչ  բացի՛ր  ճյուղերդ: Թող  արևը  ինձ  էլ  հասնի:

-Այդ  էր  պակաս, որ  քեզ  նման  խղճուկի  համար  նեղացնեմ  իմ  ճյուղերին,-հոխորտաց  բարդին:

Փոքրիկ  եղևնին  ձայնը  կտրեց: Ամառն  էլ  անցավ  ու  եկավ  ոսկեհեր  աշունը: Բարդին  աշնանային  զգեստ  հագավ: Նրա  կանաչ-դեղին  տերևները  անհոգ  խաղում  էին  իրար  հետ: Բայց  ահա  խոր  աշնան  անսիրտ  քամին  պոկոտեց  բարդու  տերևներն  ու  ցաքուցրիվ  շպրտեց  դեսուդեն: Բարդին  լրիվ  մերկացավ  ու  սկսեց  դողալ:  Ալեհեր  ձմեռն  իր  ցուրտ  շնչով  սառեցրեց  ողջ  բնությունը: Բարդին  սարսռաց  ցրտից  ու  նրա  բնին  արցունքի  սառած  բյուրեղներ  երևացին: Բարդին  նայեց  փոքրիկ  եղևնուն, որ  դեռ  կանաչ  էր  ու  չէր  մրսում:

-Խնդրում  եմ, գրկի՛ր  իմ  բունը, թե  չէ  ես  կմեռնեմ  ցրտից,-հուսահատ  աղերսեց  բարդին:

-Երբ  ես   լալիս  էի, դու  ինձ  չէիր  օգնում: Երբ  ես  խնդրում  էի, դու  չէիր  լսում  իմ  ձայնը: Բայց  ես  կօգնեմ  քեզ:  Չէ՞  որ  մենք  բոլորս  մեր  մայր  բնության  զավակներն  ենք,-ասաց  եղևնին:

Փոքրիկ  եղևնու  բարի  սիրտը  լցվեց  խղճահարությամբ  և  նա  իր  մատղաշ, կանաչ  ճյուղերով  փաթաթվեց  ու  գրկեց  բարդու  սառած  բունը:

Առաջադրանքներ

  1. Բացատրիր ընդգծված բառերը։
    Հանդերձ-զգեստ, սաղարթ-տերև, հոխարտ-համարձակ, ալեհեր-ճերմակ մազերով, սարսռալ-մրսել, աղերսել-աղաչել:

  2. Բնութագրի՛ր եղևնուն։
    Եղևնին փոքր էր նա շատ էր ուզում մեծանալ, բայց բարդին չէր տալիս՝ նա փակում էր արևը իր ճյուղերով, երբ եղևնին խնդրում էր բարդում նա իր ճուղերը բացի բարդին չէր բացում, իսկ երբ բարդինխնդրեց եղևնուն տաքացնել նրան եղևնին օգնեց:
  3. Հեքիաթից դուրս գրիր բարդուն բնորոշող արտահայտությունները։
    Մեծ,  հզոր  բարդի, բարձրահասակ  բարդի:
  4. Տեքստից առանձնացրու բառակապակցությունները և դրանից երեքը գործածիր նախադասություններում։
    Հզոր բարդին մեծ էր:
    Անտառում մի բարձրահասակ բարդի կար:
    Փոքրիկ եղևնին կանաչ էր:
  5. Նշված նախադասությունից դուրս գրիր հատկանիշ ցույց տվող բառերը։

Փոքրիկ  եղևնու  բարի  սիրտը  լցվեց  խղճահարությամբ  և  նա  իր  մատղաշ, կանաչ  ճյուղերով  փաթաթվեց  ու  գրկեց  բարդու  սառած  բունը:

6. Հեքիաթից դուրս գրիր մեկական պատմողական և հարցական  նախադասություն։
-Ինչո՞ւ  ես  լաց  լինում: Այգեպանը  լացկաններին  չի  սիրում:

7․ Համառոտիր նախադասությունները՝ թողնելով միայն գլխավոր անդամները։

Երգում  էին  թռչունները:

Արևը ողջունում էր:

Քամին պոկոտեց:

Ձմեռային ուսումնական աշխատանք 2016թ. Մաթեմատիկա

  1.  Քանի՞  զույգ  բնական  թիվ կա, որ մեծ է  11-ից, բայց փոքր է 31-ից:
    12, 14, 16, 18, 20, 22, 24, 26, 28, 30-10
  2. Առանձնացրո՛ւ  այն թվերը, որոնք ունեն գոնե երեք բաժանարար`
    12, 45, 67, 190, 11, 606, 607, 608, 609, 612, 13, 31:
  3. Գտի՛ր 14-ի և 56-ի ամենամեծ ընդհանուր  բաժանարարը:
    14
  4. Գտի՛ր 14-ի և 56-ի ամենափոքր ընդհանուր  բազմապատիկը:
    56
  5. Աստղանիշի փոխարեն այնպիսի թիվ գրի՛ր, որ հավասարությունը ճիշտ  լինի`

3424+256=3680
8730-8360=370
5x21=105
43+62=105
548-343=205
36x100=3600

  1. Գտի՛ր ամենամեծ եռանիշ զույգ թիվը, որը բաժանվում է 3-ի առանց մնացորդի:
    996
  2. Գտի՛ր  ամենափոքր քառանիշ թիվը,    որը բաժանվում է և՛ 3-ի, և 4-ի, և’ 5-ի :
    1020
  3. Լրացրու՛
    12կգ=12000գ
    13ժ=780ր
    100ց=10000կգ
    205կմ=205000մ
  4. Ո՞ր թիվը  15-ի բաժանելիս քանորդում և մնացորդում  կստացվի 10:
    160
  5. Թիվը բազմապատկեցին 10-ով և արդյունքը փոքրացրին 19-ով, ստացվեց` 81: Ո՞րն էր  սկզբնական թիվը:
    10
  6. Առանձնացրու՛ այն  թվերը, որոնք  9-ի. բազմապատիկներն են`
    1, 2, 3 , 24, 162, 1071, 39, 27, 31, 47, 53, 774, 4545, 678990, 31, 17, 21:
  7. Որքանո՞վ է 1-ից 100 եղած զույգ թվերի գումարը մեծ 1-100 եղած կենտ թվերի գումարից:
    50-ով
  8. Գտի՛ր  բոլոր երկնիշ թվերի  արտադրյալի վերջին թվանշանը:
    0
  9. Գծի՛րAB հատված: AB հատվածի վրա նշի՛ր երեք կետ: Քանի՞ հատված կառաջանա:
    10
    %d1%81%d0%bd%d0%b8%d0%bc%d0%be%d0%ba
  10. Հաշվ՛ր

530×206+10224:71  արտահայտության արժեքը:
530×206=109180
10224:71=144
109180+144=109324

Ծննդյան օրերից երեք օր հետո

Ինձ շատ դուր եկավ Բարմենը նրա հոգատարությամբ: Ամենալավ մասը այն մասն էր, երբ Բարմենը տղային իրենղ տուն տարավ: Իմ կարծիքով Բարմենը տղաի հայրիկից բարի էր և ես չեմ հավանում տղաի հորը: Տղաի անունը Դոնալդ էր:

19.12.2016 зимний лес

Как прекрасно выглядит зимний лес и как хорошо в нем на прогулке! Все вокруг белое, покрыто мягким пушистым снегом. На ветвях могучих деревьев, особенно на широких лапах вечнозеленых елок, улеглись небольшие кучи снега, похожие на настоящие шапки. Все деревья склонились, напряженные снегом. Когда такая шапка падает с ветки, она распрямляется и будто выстреливает, стремясь к небу. Читать далее…

19.12.2016 Մաթեմատիկաի ընտրություն

  1. Քանի՞ եղանակով կարելի է 500 դրամանոցը մանրել 10 և 50 դրամանոցներով:

    11

  2. Դարակում կա 12 հատ սպիտակ, 4 հատ կապույտ գնդիկ: Առանց նայելու ամենաքանիչը քանի՞ գնդիկ  պետք է  վերցնել դարակից, որ երկու   գույնի գնդիկներից էլ լինի:
    13
  3. Գտնել 122•6•56•456•3456•23456•123456 + 93•67•23•85 — 36•63  արտահայտության թվի վերջին թվանշանը:
    9
  4. Երեք հաջորդական բնական թվերի գումարը կարո՞ղ է լինել պարզ թիվ: Ինչու՞:
    Ոչ, որովհետև երեք հաջորթական թվերը միշտ կբաժանվեն երեքի:
  5. 217մետր երկարություն ունեցող գնացքը բաղկացած է 7 մարդատար և 20 բեռնատար վագոններից: Մարդատար վագոնը 4 մետրով երկար է բեռնատար վագոնից: Որքա՞ն է մարդատար վագոնի երկարությունը:
    11

Ճամփորդություն Մատենադարան

Մենք գնացել էինք Մատենադարան, որտեղ տեսանք ամենափոքր գիրքը, որը կշռում էր 19գ և այն պետք էր խոշոռացույցով նայել, ամենամեծ գիրքը, կշռում էր 28կգ այդ պատճառով էլ երկու կին կիսեցին այդ գիրքը: Գրքի մի մասը հասավ մարդկանց, իսկ մյուս մասը էջմիծնում էր կորել: 19-րդ դարում երկու մասն էր գտան և տեղադրեցին Մատենադարանում: Մենք տեսանք երկուսն էլ, բայց ասեցին, որ այդ ժամանակավոր են ցույց տալիս երկու մասն էլ, նրանք կամ առաջին կամ երկրորդ մասն են ցույց տալիս: Իմացանք, որ կարմիրը ստանում էին որդան կարմիրից, դեղինը ոսկուց, կապույտը Լաջվար քարից, սոսինձը սոխի հյութից, թանաքը ընկույզի հյութից, իսկ գրիչը սագի փետուրից: Նաև իմացանք, որ հին ժամանակներում գրել են կաշվի և կավի վրա: Մենք տեսանք առաջին թարկմանված գրքերը, իսկ հայաստանում առաջին թարկմանված գիրքը եղել է աստվածաշունչը: Նաև տեսանք քարտեզը, որի վրա նշված էին եկեղեցիները, որոնցից մեկը հայերն են ստիպել թուրքերին վերանորոգել, բայց նրանք դեռևս ավիրում են մեր եկեղեցիները: Մատենադարանում պահվում էր 10հազար գիր, որոնցից ընդհամենը մեկ տոկոսն էին ցուցաբերված, մնացած գրերը պահված էին պահոցում, որովհետև գրերին էլ է պետք խնամք, կան գրեր, որոնք լույս չպետք է տեսնեն: Մատենադարանը կառուցվել է եկեղեցու հիմքի վրա: Իսկ ի՞նչ է նշանակում Մատենադարան: Մատենադարան նշանակում է գրեր պահելու տեղ:

17.12.2016թ. Մաթեմատիկա

Վարժ.972

Ամենամեծը ոչ, իսկ ամենափոքրը այո:

Վարժ.973

Այո կարելի է պնդել:

Վարժ.974

Ոչ, այն թիվը, որը ավելի փոքր է:

Վարժ.976

Ա) 48, 96, 144:
Բ) 350:

Վարժ.977

Ա)64
Բ)24
Գ)75
Դ)144
Ե)108
Զ)576
Է)630
Ը)924
Թ)405
Ժ)1000
Ժա)195
Ժբ)100

Վարժ.982

12-13, 157-158, 11111-11112:

Վարժ.982

34812, 34832, 34852, 34872, 34892:

Ծննդյան օրերից երեք օր հետո

Դոնալդ Իֆոն կանգնել էր, որտեղ հայրիկը՝ Հարին, պատվիրել էր սպասել մինչև մտնի խանութ ու իրեր առնի: Ալիսը բոլորին արթուն էր պահել: Դոնալդի հորը՝Հարիին աղմուկ-աղաղակը դուր չէր եկել, ու ամեն ինչի մեղքը մայրիկի վրա էր գցուշ: Մայրիկի անունը Մէյբլ էր: ՛՛Մէյբլ Լուիզա Աթքինզ Ֆերնանդես, նախքան Հարի Իֆոյի հետ ամուսնանալս՛՛, տղան լսեց, որ մայրն ասաց իրենց ապակին փոխող մարդուն: ՛՛Ամուսինը կիսով չափ հնդկացի է, ես հորս կողմից կիսով չափ հնդկացի: Ճիշտ է, Ֆերնանդեսը ավելի շատ օտար ազգանուն է, քան հնդկացու, բայց հայրս կիսով չափ հնդկացի էր: Մենք նրանց մեջ չենք ապրել, ինչքան կիսով չափ հնդկացիներից են անում: Միշտ էլ ապրել ենք մեծ քաղաքներում՛՛:

Տղան շալվար էր հագել ու հին պիջակ, որը հոր վրայով փոքրացել էր և կարող էր տղային վերարկուի տեղ ծառայել, եթե հագին անշնորհք չնստեր: Պիջակի թևերն էին կարճացրել, որպեսզի տղայի վրա հարմարեցնեն և ոչինչ: Բայց գրպաններն այնքան կախ էին, որ տղան անվերջ ձեռքերը շփում էր: Արդեն ժամը տասնմեկն էր:
Հայրիկը մտել էր խանութ, շուտով դուրս կգար, և նրանք կգնային, մայրիկը կաթ ու դեղ կտար Ալիսին, և Ալիսը էլ լաց չէր լինի ու հազա, և մայրիկն ու հայրիկը էլ չէին կռվի ու գոռգոռա:

Այդ խանութ ասվածը ոմն Հեգըրթիինն էր: Երկու մուտք ուներ՝ մեկը անկյունից, մյուսը՝ 37-րդ փողոցից: Հարի Իֆոն մտնելուց հինգ րոպե հետո դուրս էր եկել հենց 37-րդ փողոցի մուտքով: Նա չէր մոռացել տղային, պարզապես ուզեցել էր մի պահ անջատվել ամեն ինչից: Ընդամենը մի կում օղի էր խմել, որն թանկ էր նստել: Ախր քսանհինգ սենթ էր վճարել, իսկ դա թանկ է մի բաժակ օղու դիմաց: Նա շնչով դատարկել էր բաժակը, դուրս եկել ու քայլել- գնացել՝ միտք ունենալով հետ գալ, վերցնել տղային, հետո ուտելիք ու դեղ առնել և վերադառնալ տուն, որ տեսնի, թե ինչ կարելի է անել իր աղջկա հիվանդության համար, բայց ինչպես էր պատահել, կամա, թե ակամա, քայլելով հեռացել էր:

Վերջիվերջո, Դոնալդը ներս մտավ խանութ ու միանգամից նկատեց, որ սա իր տեսած խանութներից ոչ մեկին նման չի: Մարդը նայեց նրան ու ասաց.

— Քեզ չի կարելի մտնել: Գնա տուն:

— Ուր է հայրիկս:

— Տղայի հայրիկը ներսն է, — ձայն տվեց մարդը, և ներսում եղածները՝ ուղիղ յոթ տղամարդ, շուռ եկան ու նայեցին Դոնալդին: Մի պահ նայեցին, և նորից անցան խմելուն ու զրուցելուն:

— Քո հայրիկն էստեղ չի, — ասաց մարդը, — ով էլ որ լինի:
— Հարին է, — ասաց Դոնալդը, — Հարի Իֆոն:

— Ես Հարի Իֆո անունով ոչ մեկի չգիտեմ: Դե, գնա տուն:

— Նա ասաց, որ դրսում սպասեմ:

-Հա հասկացանք: Էհ, էստեղ հազար ու մի մարդ է մտնում խմելու, հետո թողնում գնում: Երևի նա էլ է էդպես արել: Եթե քեզ ասել է, որ դրսում սպասես, ավելի լավ է դրսում սպասես: Քեզ էստեղ չի կարելի մնալ:

— Դրսում ցուրտ է, — ասաց բարմենը: Բայց էստեղ քեզ չի կարելի մնալ: Կամ հորդ պատվիրածի պես՝ դրսում սպասիր, կամ էլ գնա տուն:

— Չգիտեմ ոնց գնամ, — ասաց տղան:

— Ձեր հասցեն գիտես:

Տղան ակնհայտորեն չհասկացավ հարցի իմաստը, ուստի բարմենը փորձեց հարցն այլ ձևով տալ:

-Ձեր տան համարն ու փողոցի անունը գիտես:

-Չէ: Մենք քայլելով եկանք: Եկանք՝ դեղ առնենք Ալիսի համար: Հա, հասկասանք, — համբերությամբ ասաց բարմենը: — Հասկացանք, որ դրսում էլ ցուրտ է, բայց մեկ է՝ լավ կանես էստեղից դուրս գաս: Փոքր տղաները էստեղ մտնելու իրավունք չունեն:

Հիվանդոտ տեսքով, մոտ վաթսուն տարեկան մարդ՝ համարյա հարբած ու կիսամեռ, վեր կացավ սեղանից ու մոտեցավ բարմենին.

-Ես ուրախությամբ տղային տուն կտանեմ, եթե նա կարողանա ճանապարհը ցույց տալ:

-Գնա նստիր, — ասաց բարմենը: — Տղան ճանապարհը չգիտի:

-Միգուցե գիտի, — ասաց մարդը: Ես էլ եմ երեխեքի տեր, իսկ փողոցը փոքր տղայի տեղը չէ: Ես ուրախությամբ նրան տուն կտանեմ՝ մոր մոտ:
-Հասկացանք, — ասաց բարմենը: Բայց գնա նստիր:

-Ես քեզ տուն կտանեմ, որդիս, — վրա բերեց ծերուկը:

-Ասացինք՝ նստիր, — գրեթե գոռաց բարմենը, ու ծերուկը մնաց շվարած:

-Լսիր դու ինձ ինչի տեղ ես դնում, կամացուկ ասաց նա:- Տղան վախեցել է, մրսել ու մորն է ուզում:

-Ինչ կլինի նստես, — ասաց բարմենը: — Ես տղայի մասին ամեն ինչ էլ գիտեմ: Բայց դու չէ, որ պիտի նրան տուն տանես:

-Ախր մեկնումեկը պիտի նրան տուն տանի՝ մոր մոտ, — կամացուկ ասաց ծերուկն ու զկռտաց: Նրա հագին այնպիսի հնամաշ ու ճմռթված շորեր էին, որ բարմենը համոզված էր՝ դրանք հաստատ ինչ-որ բարեգործական հիմնարկից են սրան բաժին ընկել: Երևի գրպանում էլի մի երեսուն-քառասուն սենթ կունենար գարեջրի համար, դա էլ, ամենայն հավանականությամբ, մուրալով էր ձեռք գցել:

-Ծննդյան տոներից ընդամենը երեք օր է անցել, — շարունակեց ծերուկը: — Էնքան էլ շատ չի, որ մեզնից ամեն մեկը իրեն թույլ տա մոռանալ, թե փոքրիկ տղային պիտի օգնել տուն հասնի:

-Հը, ինչ է պատահել, — նստած տեղից հարցրեց մի ուրիշ խմող:

-Ոչ մի բան, — ասաց բարմենը: — Էս տղայի հայրը պատվիրել է, որ դրսում իրեն սպասի, եղած-չեղածն էդ է: Բարմենը դարձավ Դոնալդ Իֆոյին: — Եթե չգիտես, թե ոնց տուն հասնես, ուրեմն հորդ պատվիրածի պես՝ դրսում սպասիր, քիչ հետո նա կգա ու քեզ տուն կտանի: Դե, գնա, դուրս արի էստեղից:

-Տղան դուրս եկավ ու նորից կանգնեց այնտեղ, ուր մի ժամից ավել արդեն կանգնած սպասել էր: — Ծերուկը փորձեց գնալ տղայի հետևից:

Բարմենը դուրս թռավ իր տեղից, հասավ ծերուկին, պտուտադռան մոտ բռնեց ուսերից, թափով հետ շրջեց ու բերեց աթոռին նստեցրեց:

-Այ էսպես, նստիր, — ասաց նա հանգիստ: — Դու էիր մնում, որ տղայի հոգսը քաշես: Դու քո հոգսը քաշիր: Ես կհետևեմ, որ տղային բան չպատահի:

-Լսիր, դու ինձ ինչի տեղ ես դնում, — նորից ասաց ծերուկը:

Պտուտադռան մոտ կանգնած ու աչքը դուրսը, որպեսզի փողոցը վերից վար տեսնի, բարմենը՝ մի կարճլիկ, ծանրամարմին իռլանդացի, ոչ հազիվ էր հիսունը բոլորել, շուռ եկավ ու ասաց.

-Էս վերջերս քեզ հայելում նայել ես: Դու տղայի ձեռքը բռնած՝ մինչև մոտակա անկյունն էլ չես հասնի:

-Էդ ինչի, — զարմացավ ծերուկը:

-Որովհետև ոչ հայրիկի ես նման, ոչ պապի, ոչ բարեկամի, ոչ էլ չգիտես թե ում:

-Ախր ես էլ եմ երեխեքի տեր, — ասած ծերուկը խեղճացած:

-Հասկացանք, — ասաց բարմենը: — Բայց տեղդ սուս -փուս նստիր: Որոշ մարդկանց իրավունք է հասնում, որ երեխեքին բարություն անեն, որոշ մարդկանց էլ՝ չէ, էդքան բան:

Նա մի շիշ գարեջուր բերեց ու դրեց ծերուկի սեղանին՝ սրա դատարկ բաժակի կողքին:

Էս շիշն իմ հաշվին, — ասաց: — Ինձ իրավունք է հասնում, որ ինձ պես բարեկամներին մեկ-մեկ բարություն անես, բայց քեզ իրավունք չի հասնում մի փոքրիկ տղայի բարություն անել, երբ նրա հայրը հաստատ էստեղ մոտերքում է:

Տեղդ սուս – փուս նստիր ու գարեջուր խմիր:

 

-Պետքս չի քո կեղտոտ գարեջուրը, — ասաց ծերուկը: — Դու ինչացու ես, որ քո կեղտոտ պանդոկում ինձ գերի պահես:

-Սուս – փուս նստիր, մինչև տղայի հայրը գա ու նրան տուն տանի, իսկ դրանից հետո, թե սիրտդ կուզի, կարող ես էստեղից վազեվազ էլ գնալ:

-Ես հիմա եմ ուզում գնալ, — ասաց ծերուկը: — Աշխարհում ոչ մեկից միտք չունեմ վիրավորանքներ կուլ տալ: Եթե քեզ մի երկու բան պատմեի, թե ով եմ, ինչ եմ, դու էլ էդ ձևով հետս չէիր խոսի, գիտեմ:

-Դե լավ, — ասաց բարմենը: Նա չէր ուզում գործը բարդացնել, չէր ուզում գլխացավանքի մեջ ընկնել, ու զգում էր, որ տեղի տալով, երևի կարողանա ծերուկի մտքից վանել տղային անպայման օգնելու ցանկությունը: — Շատ լավ, մի երկու բան պատմիր, թե դու ով ես, ինչ ես, ու միգուցե ես իրոք էլ էս ձևով հետդ չխոսեմ:

-Ասում եմ՝ չես խոսի, էլի, — վրա բերեց ծերուկը:

-Բարմենը ուրախացավ՝ տեսնելով, որ ծերուկը գարեջուր է լցնում իր բաժակի մեջ:

Հայացքը չէր կտրում նրանից. Ծերուկը բաժակի մեկ երրորդը պարպեց ու հետո ասաց.

-Իմ ազգանունը Էլգեյլեր է, այ թե ինչ:

Ծերուկն էլ խմեց, իսկ բարմենը սպասում էր, որ խոսքը շարունակի: Նա հիմա վաճառասեղանի ծայրում էր կանգնել, որ աչքը փողոցում սպասող տղայի վրա պահի: Տղան ցրտից ձեռքերն էր շփում, բայց ընդհանուր առմամբ, ամեն ինչ լավ էր: Ըստ երևույթին, նա հազար տեսակ նեղ օրեր էր տեսել ու արդեն կոփվել, և փողոցում այդպես հորը սպասելը նրա համար այնքան էլ սարսափելի չէր: -Էլգեյլեր, — կրկնեց ծերուկն ու քթի տակ շարունակեց խոսել: Բարմենը չէր լսում, թե նա ինչ է ասում, բայց դա կարևոր էլ չէր, որովհետև գիտեր՝ ծերուկի կողմից արդեն վտանգ չի սպառնում: Նա նորից խորասուզվել էր ինքն իր մեջ, ամբողջովին իր սեփական աշխարհում էր:

Մի կին, որ վերջին շաբաթվա ընթացքում ամեն օր կեսօրին այս բարն էր գալիս, ներս մտավ կապը վզին մի պստիկ շան հետ ու ասաց.

-Էստեղ՝ դիմացը, մի փոքրիկ տղա է ցրտին կանգնած սպասում: Ում տղան է, դե:

Կինը դնովի ատամները սեղմեց ու հայացքը սահեցրեց խմողների վրայով, իսկ շունը պտտվում էր կնոջ ոտքերի մոտ՝ քիչ-քիչ ընտելանալով ներսի տաքությանը:

-Ամեն ինչ կարգին է, — ասաց բարմենը: Նրա հայրը գործով տեղ է գնացել:

Մի երկու րոպեյից կգա:

էհ, լավ կլիներ իսկապես մի երկու րոպեից գար, — ասաց կինը:

Իմ ամենաչսիրած բանն է, որ հայրը տղային փողոցում է թողնում:

-Էլգեյլեր, — շուռ եկավ ծերուկն ու ազդարարեց իր ամբողջ ձայնով:

-Ինչ ասացիր, հարբած անբան, մի սրան տես՝ ծեր էլ մարդ է, — բորբոքվեց կինը: Նրա շունը վզի կապը ձգելով՝ հարձակվեց ծերուկի վրա ու մի քանի անգամ հաչեց:

-Կարիք չկա անհանգստանալ, — վրա բերեց բարմենը քաղաքավարությամբ: — Նա ուղղակի իր ազգանունն ասաց:

— Հա, լավ է, որ ուրիշ բան չասաց, — ավելացրեց կինը՝ դնովի ատամները կրկին սեղմելով:

Շունն էլ փոքր – ինչ խաղաղվեց, բայց ներսի տաքությունից դեռ շարունակում էր դեսուդեն պտտվել: Նրա հագին վերարկուանման մի բան կար, որը տիրուհին միշտ էլ ցուրտ եղանակին կապիչներով ամրացնում էր վրան, բայց ինչ օգուտ, վերարկուն շան ոտքերը չէր ծածկում, իսկ ոտքերը ամենամրսկան տեղն են:

Բարմենը մի բաժակ գարեջուր լցրեց կնոջ համար, և նա վաճառասեղանի մոտ կանգնած՝ սկսեց խմել: Հետո բարձրացավ ու նստեց կլոր աթոռիկին՝ ավելի հարմար տեղավորվելու համար, իսկ շունը դադարեց պտույտներ տալուց ու շուրջն էր նայում:

Բարմենը մի շիշ գարեջուր էլ դրեց Էլգեյլերի սեղանին՝ էլի անվճար, և առանց խոսքի, առանց նույնիսկ մկ հայացք փոխանակելու, նրանք համաձայնության եկան, որ այս ձևով լեզու կգտնեն:

Մոտ երեսունհինգ տարեկան մի տղամարդ, որի դեմքն ու խնամքով կոկված բեղը բարմենին թեթևակի ծանոթ թվացին, ներս մտավ 37- րդ փողոցի մուտքից ու մի բաժակ ցորենի վիսկի պատվիրեց, և խմիչքը լցնելուց հետո, բարմենը շատ կամաց, որ ուրիշ ոչ ոք չլսի ասաց.

-Դրսում կանգնածը ձեր տղան է, հա:

Տղամարդը փոքրիկ գավակը մոտեցրել էր շուրթերին՝ առանց աչքերը վիսկիից կտրելու, բայց այդ հարցը լսելուն պես՝ հայացքը գցեց բարմենի վրա, հետո մի շնչով դատարկեց բաժակն ու անխոս շարժվեց դեպի դիմացի պատուհանը՝ տղային նայելու: Ի վերջո շրջվեց բարմենի կողմն ու գլուխը տարուբերեց: Մի բաժակ էլ վիսկի պատվիրեց, խմեց, հետո դուրս եկավ ու քայլեց, անցավ տղայի կողքից՝ նրա վրա հազիվ ուշք դարձնելով: Գարեջրի երկրորդ ձրի շիշը վերջացնելուց հետո Էլգեյլերն արդեն նստած տեղը ննջում էր, իսկ շնիկով կինը, սկսեց բարմենին իր շան մասին պատմել:

-Ծնված օրից Թիփին կողքիս է, — ասում էր նա, — և մենք անընդհատ միասին ենք: Ամեն մի վայրկյան:

-Տասներկուսն անց տասնհինգ բավական լավ հագնված, երեսունին մոտ, մի երիտասարդ մտավ ու շոտլանդական ընտիր վիսկի պատվիրեց, հետն էլ՝ սառույց ու մի կում ջուր, բայց տեղնուտեղն էլ ավելի ցածրորակ վիսկիով բավարարվեց և խմելուց հետո, ասաց.

-Հեռուստացույցն ուր է:

-Հեռուստացույց չունենք:

-Չունենք, — ուրախ-զվարթ հարցրեց երիտասարդը:

— Բա էլ ինչ բար: Ես չգիտեի, որ Նյու Յորքում առանց հեռուստացույցի բար կա:

Իսկ մարդիկ ինչ են նայում էստեղ, հը:

-Մեր ունեցած – չունեցածը մի նվագարկիչ է:

-Դե լավ, ինչ արած, — ասաց երիտասարդը:

— Եթե ունեցած – չունեցածներդ դա է, ուրեմն դա է: Ինչ կուզեիք լսել:

-Հարմարությանդ նայիր, — ասաց բարմենը:

Երիտասարդը կարդաց ավտոմատ նվագարկիչի մեջ զետեղված ձայնագրությունների ցանկն ու հետո հարցրեց.

-Ինչ կասես “Ղողանջուն զանգակների” մասին՝ Բենի Գուդմանի կատարմամբ:

-Հարմարությանդ նայիր, — ասաց բարմենը:

-Շատ լավ, — ասաց երիտասարդը՝ մի հինգ սենթանոց գցելով նվագարկիչի մեջ: — Թող “Ղողանջուն զանգակները”լինի:

Ավտոմատը գործի ընկավ, իսկ երիտասարդը նորից նստեց վաճառասեղանի մոտ, և բարմենը նրա համար մի բաժակ էլ սառույցով վիսկի պատրաստեց: Երաժշտությունն սկսվեց, բայց մի պահ ականջ դնելուց հետո, երիտասարդն ասաց.

-Է, սա “Ղողանջուն զանգակները” չի, ուրիշ բան է:

-Սխալ համար ես սեղմել:

-Ահ, — ասաց երիտասարդը սիրալիր, — ոչինչ: Ինչ անենք, ոչինչ: Սա էլ վատը չի:

Տղան կրկին ներս մտավ, բայց նվագարկիչի հանած աղմուկը շատ բարձր էր, որպեսզի բարմենը կարողանար առանց գոռալու տղային դուրս անել, այնպես որ մոտեցավ նրան ու տարավ փողոց՝ էլի իր տեղը:

-Ուր է հայրիկս, — ասաց Դոնալդ Իֆոն:

-Հիմա ուր որ է, կգա: Դու էստեղ սպասիր:

Սա շարունակվեց մինչև ժամը երկուսն անց կես, երբ սկսեց ձյուն գալ: Բարմենը մի հարմար պահ ընտրեց, որ դուրս գա ու տղային ներս բերի: Իսկ հետո գնում-գալիս էր խոհանոց, տղայի համար ուտելիք կրում: Տղան նստել էր մի արկղի վրա, վաճառասեղանի հետևում՝ կողմնակի աչքից հեռու և ուտում էր մի ուրիշ արկղի վրա գցած սեղանից:

Ուտելուց հետո տղայի քունը սկսեց տանել, բարմենն էլ գարեջրի դատարկ արկղների վրա նրա համար անկողին պատրաստեց. Ներքնակի տեղ իր վերարկուն էր փռել, իսկ վերմակի տեղ՝ լվացքի զամբյուղից երեք հատ հին գոգնոց բերել ու իր դրսի պիջակը գցել: Բարմենն ու տղան ոչ մի բառ չէին փոխանակել՝ այն պահից ի վեր, երբ նա տղային ներս էր տարել և հիմա, քունը գլխին, պառկած՝ տղան միաժամանակ կարծես ժպտում էր ու հեծկլտում:

Առավոտյան բարում խմողները արդեն գնացել էին: Նրանց հետ նաև Էլգեյլերն ու դնովի ատամներով և շնիկով կինը, ու մինչ տղան քնած էր, հաճախորդների կազմը մի անգամ էլ էր փոխվել:

Հինգից տասնհինգ էր պակաս, երբ տղան արթնացավ ու տեղում նստեց: Քնից սթափվելով՝ բարմենին հիշեց, բայց նրանք էլի չխոսեցին: Տղան նստել էր, ասես տանը, իր անկողնում լիներ ու քիչ անց, մի տասը րոպե բաց աչքերով երազելուց հետո, ցած իջավ տեղից:

Դրսում արդեն մութ էր, և ձյունն այնպես էր թափվում, ինչպես բքի ժամանակ է լինում: Տղան մի պահ նայեց ձյան փաթիլներին, իսկ հետո շրջվեց ու աչքերը բարձրացնելով՝ հառեց բարմենի երեսին:

-Հայրիկս եկավ, — ասաց:

-Դեռ չէ, — ասաց բարմենը:

Նա ծնկի իջավ տղայի հետ խոսելու համար:

-Մի քանի րոպեից ես գործս կվերջացնեմ, ու եթե դու կարենաս ձեր տան տեղը ցույց տալ, կփորձեմ քեզ տուն հասցնել:

-Ուրեմն հայիկս չի եկել:

-Չէ, չի եկել: Երևի մոռացել է, թե քեզ որտեղ է թողել:

-Նա հենց էստեղ էլ ինձ թողեց, — ասաց տղան այնպիսի եղանակով, կարծես դա անհնար է մոռանալ:

— Հենց էստեղ՝ դիմացը:

-Գիտեմ:

-Գիշերային հերթի բարմենը՝ սպիտակ պիջակը հագին, դուրս եկավ խոհանոցից ու նկատեց տղային:

-Էս ով է, Ջոն: Քո երեխեքից է:

-Հա, — ասաց բարմենը, որովհետև չէր ուզում պատահածը մյուս բարմենին պատմել:

-Էդ պիջակը որտեղից է ճարել:

-Տղան կծկվեց ու աչքերը հատակին գցեց:

-Իմ հին պիջակն է, — ասաց բարմենը: — Նա իհարկե, վերարկու ունի, բայց չգիտես ինչի էս պիջակն է սիրում:

-Տղան միանգամից աչքերը բարձացրեց ու ապշահար նայեց բարմենի երեսին:

-Հա, բոլոր երեխեքն էլ էդպես են, Ջոն, — ասաց գիշերային հերթի բարմենը: Միշտ ուզում են մեծերին նմանվել:

-Ճիշտ է, — ասաց մյուսը:

-Նա իր սպիտակ պիջակը հանեց, հագավ դրսի պիջակն ու վերարկուն և տղայի ձեռքը բռնեց:

-Բարի գիշեր, — ասաց:

Գիշերային հերթի բարմենը պատասխանեց նրան ու հայացքով ճանապարհեց մինչև դուրս:

Տղան ու բարմենը լուռումունջ քայլելով՝ տների երեք շարք անցան, հետո մտան մի դեղատան կից սրճարանն ու նստեցին վաճառասեղանի մոտ:

-Ինչ ըմպելիք ես ուզում՝ շոկոլադի, թե վանիլի:

-Չգիտեմ:

-Մեզ շոկոլադի ըմպելիք տվեք ու վանիլի պաղպաղակով մրգաջուր, — ասաց բարմենը վաճառողին, և երբ ըմպելիքները մատուցվեցին, բարմենն անմիջապես անցավ իր մրգաջուրը խմելուն: Տղան էլ հաճույքով շոկոլադի ըմպելիքը խմեց, իսկ հետո նրանք նորից դուրս եկան ձյան տակ:

-Դե, հիմա փորձիր հիշել, թե որն է ձեր տան ճամփան: Կարող ես: Բարմենը կանգնել էր ձյան տակ ու մտածում էր, թե ինչ ելք գտնի, բայց նեղն էր ընկել ու ոչ մի ելք չգտավ: -Լավ, — ասաց նա վերջապես, — ինչ կարծիքի ես գիշերը մեր տանը, իմ երեխաների հետ անցկացնելու մասին: Ես երկու տղա ունեմ ու մի փոքրիկ աղջիկ:

Մենք քեզ համար քնելու տեղ կսարքենք, իսկ վաղը հայրիկդ կգա ու քեզ կտանի:

-Կգա որ:

-Իհարկե կգա:

-Նրանք քայլեցին հուշիկ ու անձայն թափվող ձյան փաթիլների տակ, և հանկարծ բարմենի ականջին հասավ, որ տղան կամացուկ լաց է լինում: Նա չփորձեց տղային մխիթարել, որովհետ գիտեր՝ տղայի համար մխիթարանք չկա: Տղան չէր ուզում գնսլ, բայց կամացուկ լաց էր լինում և քայլում իր բարեկամի կողքից: Նա լսել էր, որ կան օտար մարդիկ ու լսել էր, որ կան թշնամիներ և եկել այն համոզման, թե դրանք նույնն են, բայց ահա մեկը, որին նա առաջ երբեք չէր տեսել, ոչ օտար էր, ոչ թշնամի: Չնայած միևնույն է՝ նա իրեն սարսափելի մենակ էր զգում առանց իր բարկացած հայրիկի:

-Նրանք սկսեցին բարձրանալ ինչ – որ ձյունածածկ աստիճաններով, և տղայի բարեկամն ասաց.

-Այ էստեղ ենք մենք ապրում: Հիմա տաք ճաշ կուտենք, ու դու կպառկես քնելու, մինչև վաղը հայրիկդ գա ու քեզ տանի տուն:

-Երբ կգա, — ասաց տղան:

-Առավոտյան, ասաց նրա բարեկամը:

-Երբ նրանք հայտնվեցին լույսով ողողված սենյակում, բարմենը տեսավ, որ տղան էլ լաց չի լինում, և գուցե էլ երբեք լաց չի լինի:

Ձյունը մեր հետ 15.12.2016

Ձյո’ւն, ամենալավը ձյունն է: Ձյան վրա սահնակով և չմուշկներով սահեք կամ ձնագնդիկ խաղացեք և ձնեմարդ պատրաստեք: Այսօր ձյունը սպիտակ, փափուկ և կպչուն է: Չմուշկներով սահելուց տեսա, թե այնքա՜ն գեղեցիկ տեսք ունեն ծառերը, խոտերը, որ չեմ կարող նկարագրել: Ամենալավ բանը հրաշք սպիտակությունն է: Սա է ձմեռը, ոչ թե տաք և արևոտ եղանակ, որտեղ ձյուն չկա: Շնորհակալ եմ, ձյո’ւն:

Ձյունը պաուհանի հետևում/Այսօրվա ձյունը/

Տեսնում եմ ձյունը՝ փափուկ, սիրուն: Ձյունը միշտ դեկտեմբերի երրորդ օրն է գալիս, բայց այս անգամ նա եկավ առաջին անգամ նոյեմբերի մեկին և այսօր՝ դեկտեմբերի տասնչորսին: Շատ եմ սիրում ձյուն և վաղը հնարավոր է ձնագնդիկ խաղամ, իսկ հնարավոր է այսօր խաղամ: Արդեն չկա կանաչ խոտը, կա միայն սպիտակ խոտ, որովհետև ձյունը նստել է խոտի վրա և կանաչը սպիտակացրել: Առավոտից մինչև հիմա գալիս է: Ձյունը պետք է գա իմ սիրած եղանակին, իսկ իմ սիրած եղանակը ձմեռն է: Իսկ ինչու է ձմեռը իմ սիրած եղանակը, որովհետև ձմռան երրորդ օրը իմ ծնունդն է, իսկ ձմռան տասներեքերորդ օրը իմ մայրիկի ծնունդն է, ձմռանը Նոր տարի է, և բոլոր երեխաները նվերներ են ստանում: Ձմեռ, ձմեռ, ձմեռ:

%d такие блоггеры, как: