архив | Ձմեռային ճամբար RSS for this section

Տոկոս

Տոկոսը թվի (մեծության) հարյուրերորդ մասն է:

Թվից հետո «տոկոս» բառի փոխարեն դրվում է % նշանը:

1%=1/100=0,01
«Այս տարի դասարանի առաջադիմությունն աճել է  7%» նախադասությունը կարդում են այսպես՝
«Այս տարի դասարանի առաջադիմությունն աճել է յոթ տոկոսով»:
1% հավասար է մեծության հարյուրերորդ մասին, իսկ ամբողջ մեծությունը (ամբողջը) հավասար է 100%
100%=100/100=1
Տոկոսներն արտահայտվում են սովորական կոտորակների տեսքով:
34%=34/100
7%=7/100
123%=123/100
Կարելի է կատարել նաև հակադարձ գործողությունը՝ կոտորակը արտահայտել տոկոսի միջոցով:
87/100=87%
2/100=2%
70/100=70%

22.01.2019

  1. 1200-ը հաջորդաբար մեծացրեք նախ՝ 16 տոկոսով, ապա 25 տոկոսով։
    1740
  2. Երկու թվերի տարբերությունը 72 է։ Գտե՛ք այդ թվերը , եթե նրանցից մեկը հավասար է մյուսի 40 տոկոսին։
    120, 48
  3. Երկու թվերի գումարը 80 է։ Թվերից յուրաքանչյուրը մեծացնում են 30 տոկոսով։ Գտնե՛ք ստացված թվերի գումարը։
    104
  4. Տանձը խնձորից թանկ է 25 տոկոսով։ Քանի՞ տոկոսով է խնձորը տանձից էժան։
    20%
  5. Խնձորը 60 տոկոսով թանկ է սալորից։ Քանի՞ տոկոսով է սալորը խնձորից էժան։
    62.5%
  6. Երկու խանութներում կաթը վաճառվում էր նույն գնով։ Առաջին խանութում կաթն էժանացավ 40 տոկոսով, իսկ երկրորդում՝ նախ էժանացավ 20 տոկոսով, ապա 25 տոկոսով։ Գների փոփոխությունից հետո ո՞ր խանութում է ավելի էժան վաճառվում կաթը։
    Հավասար են
  7. Ուղղանկյունաձև հողամասն ընդարձակեցին՝ երկարությունն ավելացրեցին 50 տոկոսով, իսկ լայնությունը՝ 10 տոկոսով։ Քանի՞ տոկոսով մեծացավ հողամասի մակերեսը։
    65%
  8. Ամսագիրը 75 տոկոսով էժան է գրքից։ Քանի՞ տոկոսով է գիրքն ամսագրից թանկ։
    400
  9. 150-ը 2 անգամ հաջորդաբար մեծացրե՛ք 20 տոկոսով։
    216
  10. 200-ը 2 անգամ հաջորդաբար փոքրացրե՛ք 10 տոկոսով։
    242
  11. 200-ը հաջորդաբար մեծացրեք նախ՝ 35 տոկոսով, ապա 7 տոկոսով։
    302,9
  12. Երկու թվերի գումարը 140 է։ Թվերից յուրաքանչյուրը փոքրացնում են 45 տոկոսով։ Գտե՛ք ստացված թվերի գումարը։
    77
  13. Երկու թվերի գումարը 99 է։ Գտե՛ք այդ թվերը , եթե նրանցից մեկը հավասար է մյուսի 65 տոկոսին։
    60, 39

Читать далее…

21.01.2019

Տոկոսը թվի  1/100 (հարյուրերորդ) մասն է:

Читать далее…

Բաժանարարներ և բազմապատիկներ

Օրինակ՝

Տոնական սրահը զարդարելու համար ձեռք բերեցին 45 մեխակ, որոնցից կազմեցին միևնույն թվով ծաղիկներ պարունակող ծաղկեփնջեր:

Մտածելով, թե քանի՞ ծաղկեփունջ կարելի է կազմել, ստանում ենք, որ կարող է լինել 9 ծաղկեփունջ, որոնցից յուրաքանչյուրում կա 5-ական մեխակ՝ 45:9=5

Читать далее…

11.01.2019 Ճամբարային օր 4

Այսօրվա իմ դասացուցակը՝

Առավոտյան ընդհանուր պարապմունք — 09:00-ից 09:30-ը
Նախագծային աշխատանք — 9:30-ից 11:00-ն
Տեխնոլոգիա — 11:05-ից 11:50-ը
Նախագծային աշխատանք — 11:55-ից 12:40-ը
Ընդմիջում — 12:40-ից 13:00-ն
Նախագծային աշխատանք (կամ լրացուցիչ խմբակ) — 13:00-ից 14:00-ն

Այս ջոկատում շա՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜տ հավես է:

10.01.2019 Ճամբարային օր 3

Այսօրվա իմ դասացուցակը՝

Առավոտյան ընդհանուր պարապմունք — 09:00-ից 09:30-ը
Նախագծային աշխատանք — 9:30-ից 11:00-ն
Ընտրություն — 11:05-ից 12:40-ը
Ընդմիջում — 12:40-ից 13:00-ն
Նախագծային աշխատանք — 13:00-ից 14:00-ն

Նախագծային աշխատանքի ժամանակ մենք սովորեցինք quizizz.com/admin կայքով օգտվել: Ընտրության ժամանակ իմ մոտ մի քիչ խառնվեց դասացուցակը՝ 11:05-ից 11:30-ը ես ընտրություն արեցի, ապա գնացի դաշնամուրի՝ 11:35-ից 12:20-ը ես դաշնամուր նվագեցի, ապա նորից գնացի ընտրության: Այն ժամանակ, երբ ես ընտրության էի ես օլիմպիական խնդիրներն էի լուծում:

Այս ջոկատում շա՜՜՜՜՜՜՜՜՜՜տ հավես է:

09.01.2019 Ճամբարային օր 2

Այսօրվա իմ դասացուցակը՝

Առավոտյան ընդհանուր պարապմունք- 09:00-ից 09:30-ը
Երգ — 09:30-ից 10:10-ը
Նախագծային աշխատանք — 10:15-ից 12:40-ը
Ընդմիջում — 12:40-ից 13:00-ն
Պար — 13:00-ից 14:00-ն

Երգի ժամին մենք սովորեցինք նոր երգ՝ Տեսեք աղավնին: Նախագծային աշխատանքի ժամանակ և խաղեր էինք խաղում և ուսումնասիրում join.quizizz.com կայքը: Իսկ պարի ժամանակ … դե իհարկե պարում էինք:

Այս ջոկատում շա՜՜՜՜՜՜՜՜՜՜տ հավես է:

08.01.2018 Ճամբարային օր 1

Ասօրվա իմ դասացուցակը՝

Առավոտյան ընդհանուր պարապմունք — 09:00-ից 09-30-ը
Նախագծային աշխատանք — 09:30-ից 11:00-ն
Ընտրություն — 11:05-ից 12:40-ն
Ընդմիջում — 12:40-ից 13:00-ն
Մարզական — 13:00-ից 14:00-ն

Նախագծային աշխատանքի ժամանակ մենք մաթեմատիկական խաղեր էինք խաղում։ Ընտրության ժամանակ մաթեմատիկական խնդիրներ էինք լուծում։ Մարզական ժամի ժամանակ մենք ակտիվ խաղեր էինք խաղում։

Այս ջոկատում շա՜՜՜՜՜՜՜՜՜՜տ հավես է:

Հունվարի 15

09.00-09.30 —  Ընդհանուր պարապմունք
09.30-12.30 —  Նախագծային աշխատանք ջոկատներում
10:00-11:00 —  Ձմեռային ինտելեկտուալ մրցաշարի առաջին փուլ.
12:30-13:00 —  Ընդմիջում
13:00-14:00 —  Մարզական ժամ

Հունվարի 16

09.00-09.30 —  Ընդհանուր պարապմունք
09.30-11.00 —  Նախագծային աշխատանք ջոկատներում
10.00-11.00 —  «Սովորող-սովորեցնող» մաթեմատիկական նախագիծ
11.00-12.30 —  Օլիմպիական խմբակ
11.00-12.30 Ընտրությամբ գործունեություն
12.30-13.00 Ընդմիջում
13.00-14.00 Նախագծային աշխատանք ջոկատներում

%d такие блоггеры, как: