архив | Վահան Տերյան RSS for this section

Վահան տերյան կարոտ

05.10 Վահան Տերյան

Վահան Տերյան Ոսկեհանդերձ եկար և միգասքող

ԱՇՆԱՆ

Նորից անձրև՜, մշո՜ւշ, ա՜մպ,
Թախի՜ծ անհուն, տխրա՜նք հեզ,
Աշո՛ւն, քեզ ի՛նչ քնքշությամբ,
Ի՞նչ խոսքերով երգեմ քեզ…

Քո մշուշը, քո ոսկի
Տերևները հողմավար,
Դյութանքը քո մեղմ խոսքի,
Արցունքները քո գոհար…

Հարազատ են իմ հոգուն,
Վհատությանն իմ խոնարհ,
Ե՛վ թփերը դողդոջուն,
Ե՛վ խոտերը գետնահար…

Եվ քո երգը թախծալի
Իմ սրտի երգն է կարծես,
Աշո՛ւն, քաղցր ու բաղձալի,
Ի՞նչ խոսքերով երգեմ քեզ…

Ոսկեհանդերձ եկար և միգասքող

Ոսկեհանդերձ եկար և միգասքող,
Տխուրաչյա աշուն, սիրած աշուն.
Տերևներիդ դանդաղ թափվող ոսկով,
Մետաքսներով քնքշաշրշյուն:
Նայվածներով խորին, եկար ներո՜ղ,
Եկար կրկին գերող, խորհրդավո՜ր.
Եկար հուշիկ, անչար ավաղներով,
Օրորներով ամենօրոր:
Քո արևին հատնող և քո երգին, երգին,
Եվ շրշյունիդ փափուկ, և բեկումիդ – ողջո՜ւյն.
Օ՜, հարազա’տ, սիրա’ծ, եկա՜ր կրկին,
Իմ քնքշագի՜ն աշուն…

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր:
    Միգասքող-Մեգով սքողված՝ ծածկված:
  2. Ի՞նչն է բանաստեղծության մեջ իշխող՝ գույնը, թե՞ ձայնը. պատասխանդ պատճառաբանիր:
    Իմ կարծիքով դա աշունն է, որովհետև բանաստեծությունը աշնան մասին է:
  3. Բնութագրիր քնարական հերոսին /ինչպիսի՞ մարդ է, ինչպե՞ս է տեսնում աշխարհը/:
    Քննարական հերոսը աշունն էր, նա շատ գունավոր էր:

Գարնանամուտ

Քնքշաբույր ծաղկանց հրեղեն խաղով
Ժպտում են նորից անտառ ու ձորակ,
Եվ հեղեղները խոսուն-սառնորակ
Ողջունում են ինձ զվարթ ծիծաղով։

Զուգել ես նորից դաշտ, անտառ ու լեռ,
Գարո՜ւն, ամեն տեղ նոր կյանք ես վառել
Իմ սրտում էլ ես թևերըդ փռել,
Ւմ հոգում էլ ես հրդեհել նոր սեր։

Եվ ահա կրկին զվարթ ու ջահել,
Դուրս ելա տխուր մենության բանտից.
Պայծառ աչքերըդ ողջունում են ինձ,
Եվ ես չեմ կարող իմ ճիչը պահել։

Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն,
Ծաղկել ես սարո՛ւմ, անտառո՛ւմ, արտո՛ւմ,
Ուրիշ երգեր են հնչում իմ սրտում —
Ողջո՛ւյն քեզ, արև, ողջո՛ւյն քեզ, գարուն…

1908

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Բացատրիր հետևյալ բառակապակցությունները՝ քնքշաբույր ծաղիկներ-ծաղիկներ, որոնք անուշ հոտ ունեն, հրեղեն խաղ-խաղ, որը կրակի նման պայծառ է, պայծառ աչքեր-աչքեր, որոնք լավ տրամադրություն են արտահայտում:

  2. Պատմիր բանաստեղծական գարնան մասին:
    Բանաստեղծության շատ գեղեցիկ գարուն էր արտահատված, երբ ամեն տեղ ծաղիկներ և բույսեր են: Նաև արտահայտված է, թե ինչպես է գարունը տրամադրություն բարձրացնում: Գարնանը անտառները, ձորերը կանաչել էին: Ջրերը, առվակները քչքչում էին: Ամեն ինչ կանաչ էր: Եվ այնքան գեղեցիկ էր, որ կարծում ես, թե ամեն ինչ ծիծաղում է քեզ հետ միասին:
  3. Շարունակիր՝ համբույր- համբուրել, ողջույն-ողջունել, գույն-գունավորել, բույր-բուրել: Ինչ փոփոխություն /հնչյունափոխություն/ նկատեցիր:-Ես նկատեցի, որ «ույ» դարձավ «ու»:
%d такие блоггеры, как: