архив | Բնագետ RSS for this section

ԳԻՍԱՎՈՐՆԵՐ, ԱՍՈՒՊՆԵՐ ԵՎ ԵՐԿՆԱՔԱՐԵՐ

Բացի ութ մոլորակից՝ Արեգակի շուրջը պտտվում են հազարավոր փոքր մոլորակներ, որոնք կոչվում են աստղակերպեր: Արեգակնային հա­մակարգի մեջ են ներառվում նաև մի շարք այլ մարմիններ, որոնցից են գի­սավորներն ու ասուպները:
Читать далее…

Բնագիտություն-մոլորակների անունները

Մերկուրի (Փայլածու), Վեներա (Արուսյակ), Երկիր, Մարս (Հրատ), Յուպիտեր (Լուսնթագ), Սատուրն (Երևակ), Ուրան, Նեպտուն:

Կալանխոէ-հալվե

Կանաչ դեղատուն կալանխոե

Գոյություն ունի կալանխոեի 200 տեսակ: Այս բույսի բոլոր տեսակներն էլ ունեն շատ հյութեղ տերեւներ ու ցողուններ: Այդ պատճառով էլ բույսի լատիներեն թարգմանությունը նշանակում է՝ «հաստ»: Читать далее…

Դդում

Դդում

Դդում (լատ.՝ Cucurbita), դդմազգիների ընտանիքի միամյա և բազմամյա, մշակովի և վայրի բույսերի ցեղ է։ Հայտնի է 13, ՀՀ-ում մշակության մեջ՝ 3 տեսակ՝ խոշորապտուղ, կարծրակեղև կամ սովորական և մուշկային։

Նկարագիրը

Արմատային համակարգն առանցքային է։ Ցողունը մագլցող է, գետնատարած, ճյուղավորվող։ Տերևները հերթադիր են, ամբողջական կամ թաթաձև-բլթակավոր, խոշոր, երկար տերևակոթերով, թավոտ։ Ծաղիկները բաժանասեռ են, խոշոր, դեղին, մեկական։ Ծաղկում է մինչև ուշ աշուն։ Պտուղը կեղծ հատապտուղ է, մսալի, տարբեր մեծության, ձևերի և գույների։ Պտուղները պարունակում են շաքարներ, հանքային և պեկտինային նյութեր, կարոտին (A-նախավիտամին), օսլա, վիտամիններ և այլն։ Դդմի սերմերից ստանում են յուղ, պատրաստում հակաճիճվային դեղամիջոց։ Օգտագործում են սննդի մեջ (եփած, տապակած մուրաբա)։ Դդումը ջերմասեր է, երաշտա- և չորադիմացկուն։

Դդում

Տարբեր դդումներ

Տարբեր դդումներ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Լատիներեն անվանում
Cucurbita

L., 1753
Հոմանիշներ
Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում
Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում
ITIS 22365
NCBI 3660
EOL 38266IPNI13252-1

Օզոնի շերտի մասին

 

https://hayrenagitakan.wordpress.com/2016/01/26/%D5%B0%D5%B8%D6%82%D5%B6%D5%BE%D5%A1%D6%80%D5%AB-27-4-5-%D5%A4%D5%A1%D5%BD%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6/

  • ինչ վտանգ է ներկայացնում մարդու ոչ խելացի վարքագիծը
  • ինչն է վնասում օզոնային շերտին
  • ինչ սովորեցրեց մուլտֆիլմը
  • ինչպես պաշտպանել օզոնային շերտը և ինչու

1. Մարդիկ երբ կոտրում են հին սաառնարանները այդ սռնարաններց դուրս են գալիս քիմիկատներ որոնք վնասակար են օզոնաին շերտին նաև մարդկանց որովհետև քիմիկատները վնասում են օզոնաին շերտը օզոնաին շերտը վնասվում է և վնասված արանքներից ուլտրամանուշակագույն ճառագայթները ներս են մտնում նրանք մարդկանց այրում են և առաչանում են մի շարք հիվանդություններ օր՝ շուտ ծերացում,աչքերի հիվանդություն և այլն

2. Օզոնային շերտին վնասում են իմիկատները և ուլտրա մանուշակագույն ճառագայթները:

3. Մուլտֆիլմը սովորացնում է որ պետք չէ տարբերտեխնիկա կուտրել այլ պետք է դիմել
հատուկ մասնագետների,սովորեցրեց թե ինչպես պաշպանվել ուլտրա մանուշակագույն ճառագայթներից. չմնալ արևի տակ այլ գտնել հով տեղ և այնտեղ մնալ,հագնել գլխարկ դեմքը պաշտպանելու համար արևաին ակնոցներ աչքերը պաշտպանելու համար ծացկել ձեռներն ու ոտքերը իսկ մնացած տեղերը քսել արևից պաշտպանող քսուկներ:

4. Օզօնաին շերտը պետքե պաշպան էլ.տյեզերք ոչինչ չուղարկել, հին տեղնիկա չկոտրել:Մենք դա պետք է չանենք որովհետև ուլտրա մանուշակագույն ճառագայթները երբ դիպում են մարդուն մարդու մաշկը կարող է այրվել,բացի դա կարող է մեզ մոտ առաչացնել քաղցկեղով հիվանդություն:

ԼՃԵՐ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐ

Լճերր ցամաքի բնական այն գոգավորություններն են, որոնք լցված են ջրով ե ուղղակիորեն կապված չեն օվկիանոսի հետ:

Լճերր միմյանցից տարբերվում են իրենց ծագմամբ: Ըստ ծագման’ լի­նում են տեկտոնական, հրաբխային, տեկտոնահրաբխային, մնացորդա­յին, սառցադաշտային լճեր:

Տեկտոնական ծագմամբ լճերր գոյացել են երկրակեղևի դարավոր շարժումների հետևանքով: Որպես արդյունք՝ ձևավորվել են բեկվածքներ ե լցվել ջրով’ առաջացնելով լճեր: Դրանք աշխարհի ամենախոր լճերն են, օրինակ’ Բայկալր, Տանգանիկան և այլն:

Հրաբխային ծագմամբ լճերն առաջացել են հրաբուխների ժայթքու­մից, լինում են խառնարանային և արգելափակման: Խառնարանային լճե­րր փոքր են և ծանծաղ: Հայաստանի տարածքում հայտնի են Աժդահակր, Արմաղանր :

Արգելափակման լճերն առաջանում են այն դեպքում, երբ լավային հոսքերր փակում են գետի հունը, և ջուրր, կուտակվելով, գոյացնում է լիճ: Լավային հոսքերր նպաստել են նաև Սևանա և Վանա լճերի առաջացմանր: Արգելափակման լճեր կարող են առաջանալ նաև լեռնալանջերի փլվածք­ների հետևանքով: Տիպիկ օրինակր Հայաստանում Պարզ լիճն է:

Տեկտոնահրաբխային ծագմամբ լճերն առաջացել են երկու ուժի’ երկրակեղևի շարժումների և հրաբուխների ազդեցությամբ: Նմանատիպ լճե­րից հայտնի են Սևանա և Վանա լճերը:

Սառցադաշտային ծագմամբ լճերր ձևավորվել են սառցադաշտերի քայքայիչ աշխատանքի հետևանքով առաջացած գոգավորություններում’ հալոցքային և անձրևային ջրերի կուտակումից: Այդպիսի լճեր կան Արագած լեռան բարձրադիր մասերում, օրինակ’ Քարի լիճր:

Մնացորդային լճերի տարածքն անցյալում եղել է ծովերի և օվկիա­նոսների մաս: Հետագայում երկրակեղևի շարժումների հետևանքով այդ մասերն անջատվել են օվկիանոսից’ ձևավորելով առանձին ջրային ավա­զաններ, օրինակ’ Կասպից ե Արալյան լճերր, որոնք մեծության ու աղիութ­յան պատճառով ծով են անվանվում:

Լճերի սնման հիմնական աղբյուր են մթնոլորտային տեղումները, ստո­րերկրյա ջրերը, սառցադաշտերի հալոցքաջրերը: Այն լիճը, որից գետ է սկիզբ առնում, կոչվում է հոսուն լիճ: Հոսուն լճերից է Սևանը, որից սկիզբ է առնում Հրազդան գետը: Անհոսք է այն լիճը, որից ոչ մի գետ սկիզբ չի առ­նում: Անհոսք լճեր են Կասպիցը, Արալը, Հայկական լեռնաշխարհում’ Ուրմիան, Վանը:

Որպես կանոն’ անհոսք լճերն աղի են, իսկ հոսունները’ քաղցրահամ:

Ջրամբարներ: Բացի բնական ճանապարհով առաջացած լճերից’ գո֊յություն ունեն նաև արհեստական լճեր, որոնք ստեղծվել են մարդու կող­մից: Դրանք կոչվում են ջրամբարներ: Գետերի վրա կառուցվում են ամբարտակներ’ պատնեշներ, և կուտակում ջուրը:

Ջրամբարներում կուտակված ջուրն օգտագործում են ոռոգման, ջրա­մատակարարման, էլեկտրաէներգիա ստանալու, նավարկության, ձկնաբու­ծության և այլ նպատակներով: Հայաստանում նույնպես կան կառուցված բազմաթիվ ջրամբարներ, որոնց ջուրը հիմնականում օգտագործում են ո­ռոգման նպատակով, օրինակ’ Ախուրյանի, Ապարանի և այլ ջրամբարներ:

Հարցեր ե առաջադրանքներ

  1. Ի՞նչ է լիճը:
  2. Լճայիս գոգավորություններս ըստ ծագման ի՞նչ տեսակների են լի­նում: Բերեք օրինակներ:
  3. Որո՞նք են հոսուն և անհոսք լճերը: Բերեք օրինակներ:
  4. Ի՞նչ է ջրամբարը: Ինչո՞ւ են ջրամբարներ կառուցում:

Հարցեր և առաջադրանքներ

Ի՞նչ է լիճը:

Լճերր ցամաքի բնական այն գոգավորություններն են, որոնք լցված են ջրով ե ուղղակիորեն կապված չեն օվկիանոսի հետ:

Լճային գոգավորություններս ըստ ծագման ի՞նչ տեսակների են լի­նում: Բերեք օրինակներ:

Լճերր միմյանցից տարբերվում են իրենց ծագմամբ: Ըստ ծագման’ լի­նում են տեկտոնական, հրաբխային, տեկտոնահրաբխային, մնացորդա­յին, սառցադաշտային լճեր:
Օրինակ`Բայկալր, Տանգանիկան և այլն:

Որո՞նք են հոսուն և անհոսք լճերը: Բերեք օրինակներ:

Լճերի սնման հիմնական աղբյուր են մթնոլորտային տեղումները, ստո­րերկրյա ջրերը, սառցադաշտերի հալոցքաջրերը: Այն լիճը, որից գետ է սկիզբ առնում, կոչվում է հոսուն լիճ: Հոսուն լճերից է Սևանը, որից սկիզբ է առնում Հրազդան գետը: Անհոսք է այն լիճը, որից ոչ մի գետ սկիզբ չի առ­նում: Անհոսք լճեր են Կասպիցը, Արալը, Հայկական լեռնաշխարհում’ Ուրմիան, Վանը:

Ի՞նչ է ջրամբարը: Ինչո՞ւ են ջրամբարներ կառուցում:

Բացի բնական ճանապարհով առաջացած լճերից’ գո֊յություն ունեն նաև արհեստական լճեր, որոնք ստեղծվել են մարդու կող­մից: Դրանք կոչվում են ջրամբարներ: Գետերի վրա կառուցվում են ամբարտակներ’ պատնեշներ, և կուտակում ջուրը:
Ջրամբարներում կուտակված ջուրն օգտագործում են ոռոգման, ջրա­մատակարարման, էլեկտրաէներգիա ստանալու, նավարկության, ձկնաբու­ծության և այլ նպատակներով:

https://hayrenagitakan.wordpress.com/2014/12/03/%D5%AC%D5%B3%D5%A5%D6%80-%D 5%A5 % D5%BE-%D5%BB%D6%80%D5%A1%D5%B4%D5%A2%D5%A1%D6%80%D5%B6% D5%A5%D6%80/

Գետեր

Երկրի մակերևույթի վրա թափվող մթնոլորտային տեղումների մի մասր ներծծվում է, մի մասր’ գոլորշանում, իսկ մնացածր սկսում է հոսել փոքր առվակների տեսքով, որոնք, միանալով իրար, կազմում են գետակներ և գետեր:
Գետր ջրային համակարգ է, որն ունի իր առանձին մասերր:
Երկրի մակերևույթի այն ձգված գոգավորությունր, որի ցածրադիր մասով հոսում է գետը, կոչվում էգետահովիտ, իսկ գետահովտի ամենացածր մասր’ հուն:


Այն տեղը, որտեղից սկիզբ է առնում գետը, կոչվում է ակունք: Ակունք կարող են լինել աղբյուրր, լիճր: Օրինակ’ Սևանա լիճր Հրազդան գետի ակունքն է:
Այն տեղր, որտեղ գետր թափվում է մեկ ուրիշ գետի, լճի, ծովի մեջ, կոչվում է գետաբերան: Օրինակ’ Հրազդանի գետաբերանն Արաքս գետն է:
Գլխավոր կամ մայր գետին աջից ու ձախից միացող գետերր, գետակներր, առվակներր կոչվում են վտակներ:
Գետերր լինում են լեռնային ե հարթավայրային:
Լեռնային գետերին բնորոշ են նաե սահանքները և ջրվեժները, որոնք նույնպես առաջանում են ջրի քայքայիչ աշխատանքի հետևանքով:

Սահանքները գետի հունի ծանծաղ, քարքարոտ տեղամասերն են, որոնք վտանգավոր են նավարկության համար:
Ջրվեժները գետի հունի խզված, աստիճանակերպ տեղամասերն են, որտեղից ջուրը գահավիժում է ներքե: Աշխարհի ամենաբարձր ջրվեժը’ Անխելր, ունի 1054 մ բարձրություն և գտնվում է Հարավային Ամերիկայում: Մեր երկրում հայտնի ջրվեժներից են Ջերմուկը (60 մ), Շաքին (18 մ):
Գետերի սնումը: Գետերի սնման հիմնական աղբյուրներն են անձրևաջրերը, ձյան և սառցադաշտերի հալոցքային ջրերը, ստորերկրյա ջրերը: Անձրևաջրերով սնվող գետերից հայտնի են Ամազոնը, Կոնգոն: Ձնհալքային սնում ունեն Օբը, Ենիսեյը: Սառցադաշտերի հալոցքային ջրերից են սնվում բարձր լեռնային գետերը’ Ամուդարյա, Սիրդարյա: Ստորերկրյա սնմամբ գետերը հիմնականում գտնվում են հրաբխային շրջաններում և համեմատաբար փոքր են: Տիպիկ ստորերկրյա սնմամբ գետ է Սևջուրը’ Հայաստանում:
Ամեն տարի նույն սեզոնին, որոշակի ժամանակով, գետի ջրի մակարդակի բարձրացումր կոչվում է հորդացում: Օրինակ’ Հայաստանում գետերր հորդանում են գարնանը:
Գետի ջրի մակարդակի հանկարծակի, կարճատե բարձրացումր’ տեղատարափ անձրեներից կամ ինտենսիվ ձնհալքից, կոչվում է վարարում:
Չորային շրջաններում, շատ հաճախ, վարարման հետևանքով գետի ջրի մեջ ավելանում է կոշտ նյութի քանակր, և առաջանում է սելավ: Վարարումներ և սելավներ շատ են դիտվում նաև Հայաստանում’ պատճառելով մեծ վնասներ:

Հարցեր և առաջադրանքներ
1. Ի՞նչ է գետը:
2. Ի՞նչ մասերից է բաղկացած գետային համակարգը:
3. Գետերի սնման ի՞նչ աղբյուրներ գիտեք: Բերեք օրինակներ:
4. Ի՞նչ տարբերություն կա հորդացման և վարարման միջե:

 

Հարցեր և առաջադրանքներ

1. Ի՞նչ է գետը:

Երկրի մակերևույթի վրա թափվող մթնոլորտային տեղումների մի մասր ներծծվում է, մի մասր’ գոլորշանում, իսկ մնացածր սկսում է հոսել փոքր առվակների տեսքով, որոնք, միանալով իրար, կազմում են գետակներ և գետեր:

2. Ի՞նչ մասերից է բաղկացած գետային համակարգը:

Գետր ջրային համակարգ է, որն ունի իր առանձին մասերր:
Երկրի մակերևույթի այն ձգված գոգավորությունր, որի ցածրադիր մասով հոսում է գետը, կոչվում է գետահովիտ, իսկ գետահովտի ամենացածր մասր’ հուն:

3. Գետերի սնման ի՞նչ աղբյուրներ գիտեք: Բերեք օրինակներ:

Գետերի սնման հիմնական աղբյուրներն են անձրևաջրերը, ձյան և սառցադաշտերի հալոցքային ջրերը, ստորերկրյա ջրերը: Անձրևաջրերով սնվող գետերից հայտնի են Ամազոնը, Կոնգոն:

4. Ի՞նչ տարբերություն կա հորդացման և վարարման միջեվ:

Ամեն տարի նույն սեզոնին, որոշակի ժամանակով, գետի ջրի մակարդակի բարձրացումր կոչվում է հորդացում: Օրինակ’ Հայաստանում գետերր հորդանում են գարնանը:
Գետի ջրի մակարդակի հանկարծակի, կարճատե բարձրացումր’ տեղատարափ անձրեներից կամ ինտենսիվ ձնհալքից, կոչվում է վարարում:

https://hayrenagitakan.wordpress.com/2014/12/03/%D5%A3%D5%A5%D5%BF%D5%A5%D6%80/

%d такие блоггеры, как: