Архив | Ֆիզիկա լաբարատոր աշխատանքներ RSS for this section

Մարմինների փոխազդեցություն. մարմինների զանգված

Փորձ I.

Ունեմ սայլակ, որին ամրացված է առաձգական թիթեղ: Այն գտնվում է դադարի վիճակում սեղանի նկատմամբ: Читать далее…

Հեղուկի ծավալը չափումը չափանոթի միջոցով:

Աշխատանքի նպատակը. սովորել չափանոթի միջոցով հեղուկի ծավալը և անոթների տարողությունները չափելը: Читать далее…

Հեղուկի ծավալի չափումը չափանոթի միջոցով

Հեղուկի, պինդ մարմնի ծավալի որոշումը չափանոթի միջոցով
Աշխատանքի նպատակը` սովորել չափանոթի միջոցով հեղուկի ծավալը, պինդ մարմնի ծավալը և անոթների տարողությունները չափելը:

Անհրաժեշտ սարքեր և նյութեր՝ չափանոթ, ջրով լցված բաժակ, ոչ մեծ բաժակ, ոչ մեծ սրվակ և այլ անոթներ:

Անկանոն և կանոնավոր պինդ մարմիններ
Աշխատանքի նախապատրաստում
Ծավալը որոշելու համար նախ պարզենք ինչ ֆիզիկական մեծություն է ծավալը և ինչ միավորներով է այն չափվում: Ծավալը՝ դա պինդ մարմնի կամ հեղուկի զբաղեցրած տեղն է:
Ծավալի չափման հիմանական միավորը` ՄՀ-ում 1մ խորանարդ: Օգտագործվում են նաև 1կմ խ. , 1մմ խ. , 1դմ խ., 1սմ խ., 1լ, 1մլ: Այժմ պարզենք, թե ինչ է 1լ-ը և 1մլ-ը:

Առաջին փորձ…
Ես ունեմ 1լ տարողությամբ շիշ, 5մլ տարողությամբ ներարկիչ, 1դմ ³ և 1սմ ³ ծավալով ապակե տարա: 1լ տարողությամբ շիշը լիքը լցրեցի ջրով և զգուշությամբ դատարկեցի 1դմ ³ ապակե տարայի մեջ:
Փորձից ստացվեց, որ 1լ ջուրը ամբողջությամբ տեղավորվեց 1դմ ³ տարայի մեջ:
Եզրակացություն 1լ-ը հավասար է 1դմ³ :

 

Երկրորդ փորձ…
1մլ ջուրը զգուշությամբ լցրեցի 1սմ³ տարայի մեջ:
Եզրակացություն` 1մլ-ը հավասար է 1սմ³ -ի:

 

 

1մ ³.=1մ 1մх1մ=10դմх10դմ=1000դմ ³. 1000լ
1սմ ³. 1մլ 1լ=1մ ³./ 1000= 0,001մ ³.

Մարմնի զանգված

Մարմինների իներտության քանակական չափը բնութագրվում է մի մեծությամբ, որին անվանում ենք զանգված: Այն սկալյար մեծություն է`այն որոշվում է միայն թվային արժեքով: Զանգվածը ֆիզիկական մեծություն է, նրա չափման միավորը միավորների ՄՀ-ում ընդունված է մեկ կիլոգրամը: Մեծության չափման գործիքներն են կշռաքարերի հավաքածուն և կշեռքները:

Միավորների ՄՀ-ում որպես զանգվածի միավոր է ընտրվել պլատիրնի և իրիդիումի համաձուլվածքից պատրաստված գլանաձև չափանմուշի զանգվածը: Այն պահվում է Փարիզի մերձակա Սևր քաղաքում`Չափերի և կշիռների  միջազգային բյուրոյում: Զանգվածի հենց այդ միավորն ենք մենք անվանում մեկ կիլոգրամ (կգ): Մեծ ճշտությամբ 1 կգ է նաև 4°C ջեևմաստիճանում 1լ ծավալով թորած ջրի զանգվածը: Գործնականում զանգվածի չափման համար կիրառվում են նաև այլ միավորներ, օրինակ, տոննա (տ), ցենտներ (ց), գրամ (գ), միլիգրամ (մգ) և այլն:

1 տ = 1000 կգ
1 ց = 100 կգ
1 գ = 0,001 կգ
1 մգ = 0,001 գ

Թանկարժեք քարերի զանգվածն արտահայտում են կարատով.

1 կարատը = 0,2 գ

Նյութի խտություն. մարմնի ծավալի և զանգվածի հաշվումը

Մարմնի ծավալը մարմնի զբաղեցրած տեղն է: Ծավալի միավորը միավորների ՄՀ-ում ընդունված է այն խորանադրի ծավալը, որի բոլոր կողմերը մեկ մետր են: Այդ միավորը անվանում ենք մեկ մետր խորանադդ (1մ³), օգտագործվում են նաև 1սմ³, 1դմ³, 1մմ³, 1լ³, 1մլ³ և այլն:

Նյութի խտությունը միավոր ծավալով մարմնի զանգվածն է: Նյութի խտություն կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի զանգվածի և ծավալի հարաբերությունը:

ρ(ռո)=m(էմ)/v(վէ)     v=m/ρ          m=ρv

Չափման միավորը ՄՀ-ում 1կգ/մ³, 1գ/սմ³:

%d такие блоггеры, как: