Архив | Տեխնոլոգիա RSS for this section

Մեդիատեխնոլոգիա ամսվա ամփոփում

Այս ամիս մեդիատեխնոլոգիայի դասին ես կարգի բերեցի իմ բլոգը, շատ բաներ իմացա համակարգիչների և հեռախոսների մասին:

Հիմա վիրուսի մասին: Վիրուսը մի-քանի տող գրված կոդեր են։ Կան սովորական անվտանգ վիրուսներ՝ դրանք են սովորական գովազդներ բերող վիրուսները, բայց կան և շատ վտանգավոր վիրուսներ: Մոտավորապես մի ամիս առաջ կար Ալյոշա անունով վիրուս, որից հետո համակարգիչը էլ չէր աշխատում: Վիրուսները կարելի է ներբեռնել երկու ճանապարհով՝ գուգլում լինք սեղմելով կամ USB լարի օգնությամբ: Վիրուսների մեծ մասը ստեղծում են անտիվիրուսներ (անտի-հակա) ստեղծողները: Երբեք հնարավոր չէ պաշտպանվել բոլոր վիրուսներից: Վիրուսներից ամենապաշտպանված գործիքները IOS-ներն են:

Ջրծաղիկ

Վիրուսը տարածվում է արագ, սակայն արտաքին միջավայրում անկայուն է։ Վարակման աղբյուրը հիվանդ մարդն է։ Այն տարածվում է օդակաթիլային ճանապարհով՝ հիվանդի հետ անմիջական շփման դեպքում։

Читать далее…

Տուբերկուլյոզ

  • Ինչն  է հանդիսանում տուբերկուլյոզի հարուցիչը
    Տուրկուլյոզի հարուցիչ է Կոխի միկոբակտերիան:
  • Ով է հինադության աղբյուրը
    Տուբերկուլյոզով հիվանդ մարդը
  • նշեք հիվանդության հիմնական նշանները
    Երեք շաբաթ և ավելի հազ
    Արտահայտված թուլություն
    Գիշերային առատ քրտինք
    Արյունախխում
    Կտրուկ քաշի կորուստ
  • ինչպես պաշտպանվել վարակումից
    Հեռու մնալ հիվանդներից
    Բարձրացնել օրգանիզմի իմունիտետը
    Պատվաստվել տուբերկուլյոզից

Ինֆեկցիոն հիվանդություններ

Ինֆեկցիոն հիվանդությունները սրանք այն հիվանդություններն են, որոնք առաջանում են միկրոօրգանիզմների ազդեցությամբ: Որպեսզի զարգանա ինֆեկցիոն պրոցես պառտադիր է երեք պայման`

  1. Հիվանդության հարուցիչ`վիրուսներ, բակտերիաներ, սնկեր
  2. Փոխանցման ճանապարհ`
    Օդակաթիլային ճանապարհ
    Սննդային ճանապարհ
    Կենցաղ-կոնտակտային ճանապարհ
    Ջրային ճանապարհ
    Արյունային ճանապարհ
    Սեռական ճանապարհ
    Մորից երեխային
  3. Ընկալունակ օրգանիզմ

Ընթացքը

Վարակիչ հիվանդությունները ընթանում են մի քանի փուլով:

  1. Գաղտնի կամ ինկուբացիուն շրջան
    Սա այն փուլն է, երբ մարդը վարակված է, սակայն ոչ մի նշան  դեռ չկա: Տարբեր հիվանդությունների ժամանակ գաղտնի ուլը տարբեր է: Օրինակ՝ գրպի ժամանակ 1-2 ժամից մինչև 2-3 օր: Իսկ օրինակ՝ ջրծաղիկի ժամանակ գաղտնի շրջանը 21 օր է:
  2. Հիվանդության ծաղկման շրջան
    Այստեղ իհարկ են գալիս տվյալ հիվանդությանը բնորոշ բոլոր նշանները
  3. Հիվանդության ելք
    Լավացում, բարդություններ-վարակիչ հիվանդություններից հետո մնում են կայուն և ոչ կայուն իմունիտետ, մահ

Վարակիչ հիվանդությունները կանխարգելելու համար օգտագործում են պատվաստանյութեր: Պատվաստանյութը տվյալ հիվանդության նույն հարուցիչն է թուլացած վիճակումն:

Առողջություն

Առողջությունը մարդու նորմալ վիճակն է, երբ նա իրեն լավ է զգում: Կա երեք տեսակ առողջություն`

  • Ֆիզիկական — մարդու մարմնի և օրգանների առողջությունը
  • Հոգեկան — մտածել, հասկանալ, հիշել, ուշադրություն
  • Սոցիալական — Երբ մարդ ենթարկվում է այն հասարակության կանոններին, որտեղ ապրում է

Առողջությունը կախված է հետևյալ գործոններից.

  1. Աղքատություն
  2. Հիգիենա
  3. Առողջ սնունդ
  4. Մարզանք
  5. Շրջակա միջավայր
  6. Կրթություն
  7. Վնասակար սովորություններ
  8. Նորմալ հոգեվիճակ
  9. Ժառանգականություն
  10. Պատասխանատու վարքերից

Տեխնոլոգիա ուսուցման երրորդ շրջանի տեխնոլոգիա

Նախագծի նպատակը.

Այս նախագծին մասնակցող սովորողները ձեռք կբերեն ապրանք արտադրելու, տնտեսելու, դրանց վաճառքը կազմակերպելու կարողություններ, տնտեսվարության փորձ, գիտելիքներ, նոր հմտություններ: Ընթացքում կուսումնասիրեն խոհանոցային տեխնոլոգիաներ, ձեռագործության, կարուձևի կարողություններ: Սովորողների արտադրանքը վաճառելու ենք: Читать далее…

Պատրաստում ենք բլիթներ

Փետրվարի 7-ի խոհանոցային տեխնոլոգիայի խումբը՝ մենք պատրաստեց շատ համով բլիթներ: Մեր բլիթների մեջ դնում էինք բանան և գլազուր: Իմ կարծիքով նրանք շատ համով էին:

 

ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

Безымянный

Առողջագիտությունը

Արդեն երկու ամիս է մենք անցնում ենք Առողջագիտություն: Շատ հետաքրքիր դաս է: Ես սովորեցի տարբեր բաներ: Ես շատ կուզեի նորից լինեի առողջագիտություն:

%d такие блоггеры, как: