архив | Պատմություն RSS for this section

Դիցաբանություն

Մարդիկ միշտ ունեին Աստվածներ: Читать далее…

Մարդիկ և տիեզերքը

Մարդիկ միշտ ձգտել են տիեզերք հասնել և վերջերս նրանց մոտ սկսեց ստացվել: 1957թ. Հոկտեմբերի 4-ին ԽՍՀՄ-ն տիեզերք ուղարկեց Երկիր մոլորակի առաջին արհեստական արբանյակը: Ապա նրան, որոշեցին տիեզերք ուղարկել մարդուն, բայց որոշեցին սկսել շնից: 1957 թ. Նոյեմբերի 3-ին Սպուտնիկ-2 տիեզերանավով տիեզերք ուղարկեցին Լայկա անունով շանը, բայց նա չվերադարձավ: Այդ ժամանակ ամերիկացիները տիեզերք ուղարկեցին մի կապիկի, բայց թռիչքը չհաջողվեց՝ ստարտը տեղի չունեցավ և կապիկը կիսամահ վերադարձավ: Իսկ ԽՍՀՄ-ն շարունակում էր փորձելը: 1960 թ. Օգոստոսի 19-ին Սպուտնիկ-5 տիեզերանավով տիեզերք թռան և վերադարձան Բելկա և Ստրելկա անունով շները: Այս հաջող թռիչքից հետո որոշվեց, որ արդեն մարդը պետք է տիեզերք թռչի: 1961 թ. Ապրիլի 12-ին տիեզերք թռավ առաջին մարդը՝ Յուրի Գագարինը, նա այնտեղ անցկացրեց 1 ժամ 48 րոպե: 1965թ.-ի Մարտի 18-ին Ալեքսեյ Լեոնովին առաջինը դուրս եկավ բաց տիեզերք: Իսկ 1969 թ.-ից 1977 թ.-ը Ամերիկացիները Լուսնի վրա ուղարկեցին Լուսնագնացը՝ Լուսնի վրա շարժվելու համար նախատեսված սարք: Ապա 1969 թ.-ին Հուլիսի 20-ին Լուսնի վրա դուրս եկավ Նիլ Արմստրոնգը՝ նա տիեզերքում անցկացրեց 8 օր 14 ժամ:

Հանդիպո՞ւմ… Նորի՞ց… Հանդիպում Վանուհի Թովմասյանի հետ

2019 թ. մարտի 20-ին տեղի ունեցավ հանդիպում Վանուհի Թովմասյանի հետ: Վանուհի Թովմասյանը՝ բռնադատված գրող Լեռ Կամսարի (Արամ Թովմասյան) թոռնուհին է: Մենք խոսում էինք Լեռ Կամսարի և նրա ստեղագործությունների մասին: Եթե հետաքրքիր է կարող եք հանդիպման մի մասը դիտել այստեղ՝

մաս 2

Եվս մեկ հանդիպում

Փետրվարի 28-ին ժամը 10:00-ից 11:20-ն տեղի ունեցավ հանդիպում Ստեփան Գրիգորյանի հետ։ Ի սկզբանե հանդիպումը նախատեսված էր «Հեղափոխություն» թեման շարունակելու համար, բայց մենք սկսեցինք խոսել երկու երկրների հարաբերությունների մասին, այնուհետև քաղաքականության, ապագայի ակնկալիքների մասին և այլն: Մենք շատ հարցեր տվեցինք և բոլորին էլ պատասխան ստացանք։ Ամեն նոր հարցից ծագում էր երկրորդը, երկրորդից երորրդը, երորրդից չորրորդը և այդպես շարունակ: Շատ ակտիվ էին 8-րդ դասարանցիները, քանի որ նրանք մի փոքր ավելի շատ են հասկանում քաղաքականությունից, քան` մենք: Պարոն Գրիգորյանը ինչպես և մյուս հանդիպումներից հետո հիացած էր: Պարոոն Գրիգորյանը հանդիպումից հետո շնորհակալություն հայտնեց մեզանից իրենց հարցախեղդ չանելու համար, քանի որ նշել էի վերևում 8-րդ դասարանցիները մի փոքր ավելի շատ են հասկանում քաղաքականությունից: Հանդիպումը ամփոփեցինք Պարոն Գրիգորյանին առաջարկելով, որպեսզի իր ղեկավարած հասարակական կազմակերպությունը դառնա մեր «Քաղաքագիտական բաց ակումբի» (Նախագծի հեղինակ Իլոնա Սահակյան) մասնագիտական խորհրդատուն: Չեմ կարող հստակ ասել լինելու է հաջորդ հանդիպումը Պարոն Գրիգորյանի հետ, թե չէ, բայց նշեմ, որ մեզ շատ հաճելի կլինի կրկին հանդիպել նրա հետ և շարունակել քննարկումը տարբեր թեմաների շուրջ:

Հանդիպում Ստեփան Գրիգորյանի հետ

Փետրվարի 5-ին մենք հանդիպեցինք Ստեփան Գրիգորյանի հետ կոնֆլիկտաբանություն թեմայի շուրջ: Այս անգամ հավաքվել էր ավելի շատ մարդ, քան անցած անգամ: Նախ սկսեմ նրանից, որ քննարկումը այնքան լի և հետաքրքիր էր, որ անհամբեր սպասում ենք հաջորդ քննարկմանը, որը անպայման լինելու է: Սկսեմ նրանցի, որ հանդիպումից որոշ հատված կարող եք դիտել այստեղ`

Читать далее…

Մարդկանց պատկերացումը տիեզերքի մասին հին ժամանակներից մինչև մեր օրերը

Մենք բոլորս էլ գիտենք, որ Երկիր մոլորակը պտտվում է արևի շուրջը: Նաև գիտենք, որ Երկիրը պտտվում է արևի շուրջը ոչ թե շրջանագծով, այլ էլիպսաձև (ձվաձև): Երբ Երկիրը հեռանում է արևից, ձմեռ է լինում, բայց քանի որ նրա առանցքը մի քիչ թեքված է, մի տեղ տաք է լինում, իսկ ուրիշ տեղ` ցուրտ: Իսկ երբ Երկիրը մոտենում է արևին, ամառ է լինում: Եվ այդպես են փոխվում տարվա եղանակները՝ ձմեռը, գարունը, ամառը, աշունը և նորից ձմեռը…

Читать далее…

Պատմության տնային աշխատանք

  1. Թվարկել Արտաշեսյան արքայատոհմի կառավարման ժամանակաշրջանի 5 կարևորագույն իրադարձությունները: Իրադարձությունների ընտրությունը հիմնավորել; Читать далее…

Էրատո թագուհին

Էրատո  թագուհի Արտաշեսյան . Մեծ Հայքի թագուհի, ծննդյան և մահվան թվերը ցավոք անհայտ են, անհայտ է նաև նրա ծնվելու կոնկրետ վայրը: Եղել է Արտաշեսյան  դինաստիայի վերջին  ներկայացուցիչը, Տիգրան 3-րդի դուստրը և Տիգրան 4-րդի քույրը: Կից ներկայացված թագուհու պատկերը վերականգնված է ըստ Էրատոյի և եղբոր՝ Տիգրան 4-րդի համատեղ արծաթյա դրամի, որի մի կողմում պատկերված է Տիգրան 4-րդը, իսկ դրամի դարձ երեսին պատկերված է քույրը՝ <<Էրատո թագուհի հայոց>> մակագրությամբ:

Читать далее…

Պատմության տնային աշխատանք

Կազմել մ. թ. ա. VII-II դարերի Հայաստանի կարևոր իրադարձությունների ժամանակագրությունը: Իրադարձությունների ընտրությունը հիմնավորել: Читать далее…

07.04.2018 Պատմություն

2. Բնութագրեք Տիգրան Մեծին; Читать далее…

%d такие блоггеры, как: