архив | Հայոց լեզու 7-րդ դասարան RSS for this section

Հովհաննես Թումանյանը Զատկի առիթով

  1. Կարդալ։
  2. Գրեք՝ ի»նչ հասկացաք, ի»նչ էր ուզում ասել Հովհ․ Թումանյանը։
    Իմ կարծիքով այս պատմվածքը ուզում էր ասել, որ Զատկը այն տոնն է, երբ բոլորը իրար հետ պետք է բարի լինեն, իսկ աս մարդիկ ուրիշների հետ բարի են միայն փողի հեամար:
  3. Համաձա»ն եք Հովհ․ Թումանյանի ասելիքի հետ։
    Այո, համաձայն եմ:

Իմ երեխաներից մինը մի Զատկից առաջ մի գառն ուներ: Ամբողջ օրը գրեթե զբաղված էր նրանով: Տանում էր արածացնում, խոտ էր քաղում նրա համար, ստիպում էր, որ ուտի, ստիպում էր, որ ջուր խմի, մի խոսքով միանգամայն մտերմացել էր հետը:

Եվ անհամբեր սպասում էր, որ Զատիկը պիտի գա, շուտ-շուտ հարցնում էր, թե քանի անգամ պիտի քնենք, որ գա, իր գառանն էլ ասում էր, որ նա էլ ուրախանա, թե Զատիկ պիտի գա:

Զատիկն եկավ. և հենց Զատկի առավոտը գառան մայունը կտրեց մեր տանից: Մորթեցին: Ու երեխան շատ զարմացավ, որ Զատիկն էս է եղել ու Քրիստոսն էլ էսպես…

Զատկի ու Քրիստոսի ամեն տեսակ բացատրությունը նրան ոչ մի բավականություն չտվին և մնաց մի ծանր տպավորության տակ: Ես ստիպված էի՝ Զատկի լավությունը ցույց տալու համար, ձեռքս մեկնել դեպի նոր բացվող ծաղիկներն ու զարթնող բնությունը, իսկ գառան մորթվելու մեղքը գցել Քրիստոսի վրայից ու համոզել, որ դրա հետ ոչ մի կապ չունի:

Եվ ճշմարիտ որ, Զատկի տոնին երբ մարդ կանգնում է ու նայում է Զատիկը տոնող, «Քրիստոս հարյավ» աղաղակող բազմության վրա – զարմանում է:

Ի՞նչ կապ կա էդ օրը և ինչու՞ են մարդիկ ուրախանում և կամ ո՞վ է ուրախանում նրանցից:

Էդ օրը, գրեթե ամեն տան, ով կարող է, պարտավոր է մի գառան մայուն կտրացնել, ճոխ սեղան պատրաստել, շատ ուտել ու շատ խմել և լավ հագնվել: Մի խոսքով՝ արյան, որկրամոլության ու շռայլության օր: Եվ ոչ մի օր աղքատի ու հարստի տարբերությունը էնպես չի շեշտվում, ինչպես էդ օրը:

Մի օր, երբ ամենից շատ ուրախ են քահանաները, որ տենդային եռանդով տնից տուն են վազում շտապով, կիսատ-պռատ մի երկու աղոթք ասելու, որ Քրիստոսի անունով փող առնեն:

Ի՜նչ կա էս ամենի մեջ գեղեցիկ ու գաղափարական: Եվ ահա իմ երեխայի էն վշտի նման մի վիշտ, որ պատմեցի, պաշարում է մարդու: Էս ամենի մեջ ո՞ւր է Քրիստոսն ինքը, ո՞ւր մնաց նրա անսահման սերն ու բարությունը, նրա աստվածային մեղմությունն ու խաղաղությունը, նրա հեզությունն ու անընչասիրությունը…

Եվ դարձյալ նույն պատասխանը, որ նա ոչ մի կապ չունի էս ամենի հետ, նա դեռ հարություն չի առել մարդկանց սրտերում. և միայն մի բան, որ հաստատ է, որ հարություն է առել Զատկին ու հարություն է առնում ամեն զատկի և միշտ դարձնում է Զատիկն էնքան տենչալի ու գեղեցիկ, դարձյալ բնությունն է: Զատիկն է, որ ինչպես մեր Նաղաշ Հովնաթանն է ասում.

«Վերանա ձըմեռն և գա ամառըն,
Կանաչի խոտըն և ծաղկի ծառն
Տերևախառն…»

Կամ ինչպես մեր հներն էին երգում.

«Մարտն կուգար ծաղկըներով,
Երկնից հաւերն կարդալով….
Յորժամ հայոց Զատիկըն գայր»:

Իսկ Քրիստոսը – ո՜վ գիտի քանի մարդկանց սրտում է հարություն առել: Անշուշտ շատ քիչ մարդկանց սրտում: Եվ ո՜վ գիտի որտեղ են նրանք, ի՜նչ անկյունում, ի՜նչ զգեստի տակ… ով էլ որ լինեն, ուր էլ որ լինեն – էնտեղ օրհնյալ է հարությունն Քրիստոսի:

Իմ սրտի երգը

Իմ սրտի երգը

Իմ սրտի երգը ամեն պահին փոխվում է` կամ թախծոտ է այս պահին, կամ ուրախ: Գարնանը այն միշտ ուրախանում է, իսկ աշնանը միշտ տխրում: Ամռանը միշտ կիսով չափ ուրախ, իսկ ձմռանը… Հըմ… Նույնիսկ չգիտեմ… Ձմռանը… Չեմ կարող ասել՝ ամեն պահին ձմռանը իմ սրտի երգը փոխվում է: Անձրևի ժամանակ իմ սրտի երգը թախծոտ է, իսկ արևոտ ժամանակ ուրախ: Իմ սրտի երգը ավելի շատ ուրախ է, քան թախծոտ՝ քանի-որ ես ավելի շատ ուրախանում եմ քան տխրում: Իմ երգը հնչում է ամեն օր, ամեն վայրկյան, նույնիսկ երբ քնում եմ այն հնչում եմ, ճիշտ է մի-քիչ ցածր, բայց հնչում է:

Հայոց լեզու 10.04.2019

  1. Անուղղակի խոսքերը դարձրո՛ւ ուղղակի :
    Օրինակ՝ Արան ասաց, որ ինքը շատ արագ է վազում :
    — Ես շատ արագ եմ վազում ,- ասաց Արան :

Читать далее…

Գարուն

Գարուն

Ինչ գեղեցիկ է գարունը՝ կանաչ, կանչ, ծաղիկներով լի: Գարուն է թռչունները եկան: Անձրևները եկան: Ձունն ու սառույցը հալվեց: Գարունը եկավ, ձմեռը քնեց: Ծառերը սկսեցին բողբոջել: Արևը շողում է, երկիրն տաքացնում: Երկինքը կապույտ, երկիրը կանաչ: Ինչ գեղեցիկ է գարունը կանաչ: Ինչքան տաք է այս գարնանը: Գարունը եկավ, ձմեռը անցավ:

20.03.2019 Հայոց լեզու

282.Ընդգծված երկրորդական նախադասություններն արտահայտի՛ր համապատասխան բառակապակցություններով (դերբայական դարձվածներով): Читать далее…

19.03.2019 Հայոց լեզու

  1. Տեքստը  փոխադրի´ր` ուրիշի ուղղակի խոսքերը անուղղակի խոսք դարձնելով:

Լինում է չի լինում, մի փադիշահ  է լինու մ: Մի անգամ այս փադիշահն իր շքախմբով շրջելիս է լինում, տեսնում է՝ մի ծերունի  ձիթենի է տնկում: Նա մոտենում է ծերունուն ու զարմացած հարցնում, թե այդ ինչո՞վ է զրաղված այս շոգ կեսօրին: Հանգստանալուդ  ժամանակը վաղուց հասել է,  իսկ նա դեռ աշխատում ես: Կապրե´ս, մինչև այս ծառը պտուղ տա: Читать далее…

18.03.2019 Հաոց լեզու

  1. Քննարկել հնդկական հեքիաթը:
  2. Կարդալ և քննարկել շարադրությունները:
  3. Կատարել առաջադրանքները.

Читать далее…

Հենց այդ ոչինչը ես եմ

Արևելյան մի քաղաքում ամառվա միօրեի շոգին փողոցում՝ պատի ստվերւմ պարկած էր մի դերվիշ: Ցնցոտիների մեջ դերվիշը պարկել էր մայթի լայնքին, նվաղուն աչքերը կիսափակ: Քաղաքապետ իշխանը՝ հպարտ ու վեհ հագած ճոխ ու զարդարուն գալիս էր շրջապատված շքախմբով: Փողոցում բալորը ոտքի էին կանգնում, կպչում պատերին և խորը գլուխ տալիս: Շքախմբի առաջնորթը գավազանը թափ տալով գնում էր:

– Ի՞նչ ես այստեղ պարկել, չե՞ս տեսնում, որ քաղաքապետ իշխանն է գալիս, արագ ոտքի կանգնիր, — թափահարելով գավազանը ասաց շքախմբի առաջնորդը:

– Ես ոտքի կկանգնելմ միայն ինչնից բարբրի առաջ, — անվրդով պատասխանեց դերվիշը:

Իշխանը լսելով դերվիշի պատասխանը հետաքրքրված մոտեցավ և հարցրեց.

– Մի թե ես քեզնից մեծ չե՞մ:

– Իհարկե ոչ: Դու հիմա ի՞նչ ես, — հարցրեց դերվիշը:

– Քաղաքապետ իշխան

– Իսկ եթե բարձրանաս ի՞նչ կդառնաս:

– Նահանգապետ:

– Հետո՞:

– Վեզիր:

– Հետո՞:

– Փոխարքա:

– Հետո՞:

– Սահմանը այս է մեր բոլորի վրա շահն է կանգնած:

– Լավ ասենք թե շահ դարձան, հետո՞:

– Դե հետո ոչինչ:

– Հենց այդ ոչինչը ես եմ, — նույնպես անվրդով պատասխանեց դերվիշը, — անցիր գնա ոտքերիս տակից և գնա քո ճանապարհով:

Եղիշե Չարենց Դու Գնում Ես….

Եղիշե Չարենց

  1. Կարդում ենք Եղ. Չարենց:
  2. Ընթերցել Եղ․ Չարենցի բանաստեղծությունները:
  3. Ընտրել բանաստեղծություններից մեկը, դուրս գրել անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրել:
    Դու գնում ես…
    Տրտմել-տխրել
  4. Հիմնավորել ընտրությունը, գրել՝ ի՞նչ զգացողություններ է առաջացնում բանաստեղծությունը, ինչի մասին է այն:
    Այս բանաստեղծությունը արտահայտում է կարոտ: Այս բանաստեղծության հերոսին ինչ-որ մեկը լքել է, իսկ հերոսը դեռ սպասում է իրեն լքոին:
  5. Ընթերցել դասարանում՝ ընկերների համար:
%d такие блоггеры, как: