Архив | Գրականություն 7-րդ դասարան RSS for this section

11.04.2019 Գրականություն

  1. Կարդալ պատումը:
  2. Դուրս գրել անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրել:
  3. Պատումը վերապատմիր 5 նախադասությամբ:

Ինչպես նորոգել աշխարհը:  Գարսիա Մարկես

Մի գիտնական, որ ապրում էր աշխարհի խնդիրներով մտահոգ, վճռել էր գտնել ուղիներ դրանք նվազեցնելու համար: Օրեր էր անցկացնում իր լաբորատորիայում` փնտրելով իրեն հուզող հարցերի պատասխանները:
Մի օր յոթամյա որդին ներխուժեց նրա սրբավայրը և որոշեց օգնել հորն աշխատել: Գիտնականը նյարդայնացած, որ իրեն ընդհատել են, խնդրեց տղային ուրիշ տեղ խաղալ: Տեսնելով, որ անհնար է նրան դուրս հրավիրել, հայրը մտածեց մի բանով շեղել որդու ուշադրությունը: Պատահաբար գտավ մի ամսագիր` աշխարհի քարտեզի պատկերով. այն է, ինչ անհրաժեշտ էր:
Մկրատով կտրտեց քարտեզը տարբեր մասերի և կպչուն ժապավենի հետ միասին հանձնեց որդուն` ասելով.
– Քանի որ սիրում ես գլուխկոտրուկներ, քեզ կտամ աշխարհը բոլորովին կոտրված, որ այն նորոգես առանց որևէ մեկի օգնության:
Հաշվարկեց, որ փոքրիկից կպահանջվի տասը օր` քարտեզն ի մի բերելու համար, սակայն այդպես չեղավ: Մի քանի ժամ անց նա լսեց երեխայի ձայնը, որ հանգիստ կանչում էր.
– Հայրի՜կ, հայրի՜կ, ամեն ինչ արեցի, ավարտեցի:
Սկզբում հայրը չհավատաց: Մտածեց, որ անհնար է նրա տարիքում վերստանալ ամբողջական մի քարտեզ, որը նախկինում երբեք չի տեսել: Կասկածամիտ, հայացքը բարձրացրեց գրառումներից այն վստահությամբ, որ կտեսնի երեխայի տարիքին համապատասխան աշխատանք. քարտեզն ավարտուն էր: Բոլոր կտորները տեղադրված էին իրենց համապատասխան տեղերում: Ինչպե՞ս էր հնարավոր: Ինչպե՞ս էր երեխան կարողացել: Զարմանքով հարցրեց որդուն.
– Որդյա՛կս, դու չգիտեիր՝ ինչպիսի՞ն է աշխարհը, ինչպե՞ս ես արել:
– Հայրի՛կ,- պատասխանեց որդին,- Ես չգիտեի, թե ինչպիսին է աշխարհը, բայց երբ դու հանեցիր ամսագրից քարտեզը, այն կտրտելու համար, տեսա, որ մյուս կողմում մարդ է պատկերված: Այնպես որ, շրջեցի կտորներն ու սկսեցի «հավաքել» այդ մարդուն, որ, այո´, գիտեի թե ինչպիսին էր:
– Երբ ես վերականգնեցի մարդուն, շրջեցի թուղթը և տեսա, որ վերականգնել եմ աշխարհը:

 

 

Մի գիտնական ուներ տղա՝ այդ տղան շատ էր ուզում օգնել իր հորը, և մի օր նա ներխուժեց իր հոր լաբարատորիան, բայց հայրը դա չհանդուրժեց: Հայրը որոշեց որդուն զբաղեցնել և տվեց նրան ամսագրից կտրտվա քարտեզի կտորներ՝ պատվիրելով, որ որդին քարտեզից աշխարհը հավաքի, նա մտածում էր, որ որդուն մի տաս օր պետք կգա, բայց որդին մի քանի ժամից կանչեն նրան և ցույց տվեց քարտեզը: Զարմացած հարյը հարցրեց, թե ոնց նա կարողացավ հավաքել քարտեզը, եթե երբեք այն չեր տեսել: որդին պատասխանեց, որ նա քարտեզը շրջեց և մի մարդ տեսավ, և սկսեց հավաքել այդ մարդուն, ում արդեն տեսել էր, իսկ երբ շրջեց թուղթը տեսավ, որ քարտեզն հավաքվել է:

Հովհանես Թումանյան

Իմ երգը

Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ,
Ծով բարություն, շնորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։

Անհուն հանքը իմ գանձերի,
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձրի—
Սերն անվերջ է, բարին՝ անհատ։

Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես
Գողից, չարից, չար փորձանքից,
Աշխարհքով մին՝ ահա էսպես
Շաղ եմ տալիս իմ բարձունքից։

Ես հարուստ եմ, ես բախտավոր
Իմ ծննդյան պայծառ օրեն,

Էլ աշխա՞րհ չեմ գալու հո նոր,
Իր տվածն եմ տալիս իրեն։

  Читать далее…

Հայոց լեզու 05.12

171.Գտի՛ր նախադասությունների արտահայտած մտքերի տարբերությունները՝ ուշադրություն դարձնելով թվականներին:

Ա. Բոլոր դասարաններում քսանհինգ աշակերտ կա:
Բոլոր դասարանններում միասին կա քսանհինգ աշակերտ
Բ. Բոլոր դասարաններում քսանհինգ-քսանհինգ աշակերտ կա:
Ամեն մի դասարանում կա քսանհինգ աշակերտ Читать далее…

Գրաբար

Ռաբինդրանաթ Թագոր

  1. Որ՞ն է տրված ստեղծագործութունների ասելիքը:
  2. Վերնագրիր ստեղծագործությունները:

Անհնար է… Читать далее…

Ոչ մեծ տարբերություն

Ո՞րն է առակի ասելիքը:
Առակի ասելքիը այն է, որ ցանկացած նորություն պետք է ներկայացնել լավ կողմերից: Նորությունը կարելի է հայտնել մեծ ցավ պատճառելով, կամ այդ նույնը կարելի է հայտնել շատ քիչ ցավ պատճառելով, երբեմն նաև` ընդհանրապես ցավ չպատճառելով:

Читать далее…

Առակներ 16.11

  1. Կարդացե՛ք առակը և գրե՛ք ձեր հետևությունը:

Մի անգամ ուսուցիչը հարցրեց աշակերտներին.

— Գերանի վրա նստած էր երեք գորտ, նրանցից մեկը որոշեց թռչել ջրի մեջ: Քանի՞ գորտ
մնաց գերանի վրա:

— Երե՞ք, — անվստահ պատասխանեց աշակերտներից մեկը:

— Իհարկե, երեք գորտ, – ժպտաց ուսուցիչը,- որովհետև գորտը միայն որոշեց թռչել, բայց նա դրա համար ոչ մի բան չձեռնարկեց:

Այս առակը ասում է, որ եթե դու մի բան ես որոշել՝ այդ չի նշանակում, որ դու այդ բանը արել ես:

2. Կարդացե՛ք առակը և գրե՛ք ձեր հետևությունը:

Պրոֆեսորը մի բաժակ ջուր վերցրեց և սկսեց դասը: Նա բաժակը բարձրացրեց այնպես, որ բոլորը տեսնեն այն, և հարցրեց ուսանողներին.

-Ի՞նչ եք կարծում` որքան է կշռում այս բաժակը:

Ուսանողները սկսեցին տարբերակներ առաջարկել: Մոտավորապես 200 գրամ, իսկ մյուսը, թե՝ ոչ-ոչ, 300 գրամ:

-Անկեղծ ասած, ես ինքս էլ հստակ չգիտեմ պատասխանը, մինչ չկշռեմ այն:  Բայց էականը դա չէ, այլ այն, թե ինչ տեղի կունենա, եթե ես այս բաժակը մի քանի րոպե պահեմ ձեռքումս:

-Ոչինչ, – պատասխանեցին ուսանողները:

-Իրոք, ոչ մի վատ բան չի լինի: Իսկ ի՞նչ կլինի, եթե բաժակը ձեռքումս պահեմ մոտավորապես 1 ժամ:

-Ձեր ձեռքը կսկսի ցավել:

-Իսկ եթե այն պահեմ 1 օ՞ր:

-Ձեր ձեռքերը կքարանան, մկանները կսկսեն ցավել, և գուցե Ձեզ հարկավոր լինի հիվանդանոց տանել:

– Իսկ ըստ ձեզ՝ բաժակի քաշը կփոխվի, եթե ես այն պահեմ ձեքռումս մի ամբողջ օր:

– Իհարկե ոչ,-պատասխանեցին ուսանողները:

– Այդ դեպքում, ի՞նչ է պետք անել,- հարցրեց պրոֆեսորը:

-Պարզապես բաժակը դրեք սեղանին,- ուրախ պատասխեց մի ուսանող:

-Միանգամայն ճիշտ ես,- պասախանեց պրոֆեսորը: – Նույն կերպ է նաև  մեր կյանքի բոլոր խնդիրների հետ:

Մտածեք որևէ խնդրի մասին մի քանի րոպե, և այն կհայտնվի ձեր կողքին: Մտածեք մի քանի ժամ նույն խնդիր մասին, և այն կսկսի ձեզ կրծել: Իսկ եթե մտածեք մի ամբողջ օր, այն ձեզ պարզապես կանշարժացնի:

Կարող եք օրերով մտածել խնդիրների մասին, բայց դա ձեզ ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Դրանից խնդրի քաշը չի փոքրանա:

Խնդիրները պահանջում են արագ լուծումներ, իսկ եթե չես կարողանում լուծել դրանք, ապա դիր մի կողմ, մոռացության մատնիր այն և թույլ մի տուր, որ այն ամբողջությամբ կլանի քեզ:

Այս առակու ուզում է ասել, որ եթե դու ունես որևէ խնդիր նրա վրա երկար մի մտածիր՝ այլ պարզապես դիր մի կողմ՝ հետո կարելի զբաղվել այդ խնդրով կամ ուղղակի կարելի ոգնություն խնդրել:

Իմաստուն առակներ

Ընկերները
Կար-չկար, երկու հարևան կար: Եկավ ձմեռը, ձյուն տեղաց: Առաջին հարևանը բահը ձեռքին ելավ տան առաջ լցված ձյունը մաքրելու: Քանի դեռ ճանապարհի ձյունն էր մաքրում, նայեց, թե ինչն ինչոց է հարևանի մոտ: Իսկ հարևանի մոտ` մաս-մաքուր ճանապարհ է:
Հաջորդ առավոտ դարձյալ ձյուն տեղաց: Առաջին հարևանը կես ժամ շուտ ելավ, անցավ աշխատանքի, նայում է` իսկ հարևանի ճանապարհն արդեն մաքրված է:

Երրորդ օրը մինչև ծունկը ձյուն մաղեց: Հարևանն էլ ավելի վաղ զարթնեց, ելավ կարգի բերելուգ Իսկ հարևանի ճանապարհն ուղիղ է, ուղիղ` պարզապես հրաշք:

Այդ օրը նրանք հանդիպեցին փողոցում, դեսից-դենից խոսեցին, և ահա առաջին հարևանը հենց էնպես հարցնում է.

– Լսիր, հարևան, իսկ դու ե՞րբ ես հասցնում տան առաջ եղած ձյունը մաքրել:
Երկրորդ հարևանը սկզբում զարմացավ, իսկ հետո ծիծաղեց.
– Դե ես այն երբեք չեմ մաքրում, պարզապես ինձ մոտ միշտ ընկերներ են գալիս:

Ընկերների հետ ամեն դժվարություն հարթվում է: Եթե ունես ընկեր, ապա չես ունենա ոչ մի խնդիր քո կյանքում, քանի որ նրանք ցանկացած պահին քո կողքին են: Читать далее…

Հաստատակամ Յուն Սուն

Մի ժամանակ Ֆուչժոուի մոտերքում ապրում էր մի փոքրիկ տղա՝ Յուն Սու անունով: Նրա հայրը շուտ է մահանում, մնում են ինքն ու մայրը: Նրանք աղքատ էին, տունը՝  դատարկ. պատահում էր, որ նույնիսկ մի բուռ բրինձ էլ չէին ունենում, որ ուտեն: Читать далее…

Հաստատակամ Յուն Սուն (չինական ժողովրդական հեքիաթ)

Մի ժամանակ Ֆուչժոուի մոտերքում ապրում էր մի փոքրիկ տղա՝ Յուն Սու անունով: Նրա հայրը շուտ է մահանում, մնում են ինքն ու մայրը: Նրանք աղքատ էին, տունը՝  դատարկ. պատահում էր, որ նույնիսկ մի բուռ բրինձ էլ չէին ունենում, որ ուտեն: Читать далее…

%d такие блоггеры, как: