архив | Մաթակումբ RSS for this section

Մաթեմատիկաի ընտրություն 03.04

  1. Քանի ժամային գոտի կա:
    24
  2. Երևանում  հիմա ժամը քանիսն է,  նշիր 13:13:
  3. Նշի’ր քեզ հետաքրքրող վայրերի ժամերը հենց այս պահին, կարող ես օգտվել այս աղյուսակից1, 2:
    Պեկին 17:27
  4. Նշիր այնպիսի քաղաք, որտեղ ժամը համընկնում է մեր ժամի հետ:
    Դուբայի Էմիրություն
  5. Նշիր իր տարածքով ամենամեծ երկիրը, որն ունի մեկ ժամային գոտի:
    Հնդկաստան
  6. Ժամը 14:00-ին Երևանից  հնարավորություն ունես երկու ժամ թռչելու,, որտեղ պետք է վայրէջք կատարել, որպեսզի ժամը նորից լինի` 14:00 :
    Փարիզ, Բարսելոնա
  7. Աղյուսակից օգտվելով, գտիր այնպիսի վայր, որ ժամը լինի` 16:00-Պեկին, Սինգապուր, 17:00-Տոկիո, 20:00-Խաբարովսկ, 21:00-Վանուատու, հաշվի առնելով, որ այժմ 14:00 է:

20.03.2017 Մաթմատիկաի ընտրության խումբ

  1. Սարգիսն արթնացել է մեկ ու կես ժամ առաջ։ Երեք ու կես ժամ հետո նա գնացքով կմեկնի իր տատիկի մոտ։ Գնացքը մեկնելուց քանի՞ ժամ առաջ է նա արթնացել։
    5
  2. 40 րոպե տևողությամբ դասը սկսվեց 11։50ր։ Դասի ճիշտ կեսին  քամին բացեց դասարանի պատուհանը: Ե՞րբ դա տեղի ունեցավ։
    12:10ր
  3. Վեց ու կես ժամ հետո կլինի ժամը չորսը կեսգիշերից հետո:
    Հիմա ժամը քանի՞սն է:
    21:30
  4. Էլեկտրոնային ժամացույցը ցույց է տալիս `15:51 ր, այսինքն` երկու տարբեր թվանշաններ, մեկ և հինգ։ Օրվա ընթացքում քանի՞ անգամ բոլոր չորս տեղերում կլինեն նույն թվանշանները, օրինակ` 11:11ր:
    3
  5. Պատի ժամացույցը, յուրաքանչյուր ժամը լրանալիս (օրինակ՝ ժամը 8:00-ին, 9:00-ին, 10:00-ին), խփում է ժամերի թվին համապատասխան անգամ։ Այն նաև մեկական անգամ խփում է յուրաքանչյուր կես ժամը մեկ (օրինակ 8:30-ին, 9:30-ին, 10:30-ին)։ Քանի՞ անգամ կխփի ժամացույցը 7:55-ից մինչև 10:45-ը:
    30
  6. Ժամը  6:15ր է: Այդ պահից սկսած ժամացույցն անմիջապես սկսեց պտտվել ճիշտ նույն  արագությամբ, բայց` հակառակ ուղղությամբ:  Ի՞նչ ժամ  ցույց կտա ժամացույցը 45 ր հետո:
    5:30ր
  7. Ամեն օր Մարիամը գրառում է տվյալ օրվա ամսաթիվն ու ամիսը և գումարում այդ գրառման թվանշանները: Օրինակ՝ մարտի 26-ը նա գրառում է որպես 26.03 և հաշվում՝ 2+6+0+3=11: Ո՞րն է այն ամենամեծ գումարը, որ Մարիամը կստանա տարվա ընթացքում:
    29.09=2+9+0+9=20

01.03.2017թ. Մաթեմատիկաի ընտրության խումբ

 1.Խանութպանը պետք է 28  մետր ժապավենը բաժանի 2 կտորի այնպես, որկտորներից մեկը մյուսից 8մետրով երկար լինի:  Քանի՞ մետր  է փոքր կտորի երկարությունը`10:

2.Էդգարը խանութից գնեց մեկ հատ 150 դրամանոց տետր և մի-քանի հատ 40 դրամանոց գրիչ: Պարզիր, թե քանի՞ գրիչ է գնել Էդգարը, եթե նա ընդհանուր վճարել է 1110դրամ`24:

3.Եթե մտապահված թվին ավելացնենք նույն թիվը, ապա կստացվի100-ից 36-ով փոքր թիվ: Գտիր այդ թիվը 32:

4.Գտնելով  օրինաչափությունը, շարունակիր նկարել հաջորդ պատկերը: 

Նշիր առաջին անդամ 1:

Այստեղ լրացրու 4  հարցերի պատասխանները`
10  24  32  8   

Այժմ գտի’ր յուրաքանչյուր թվին  համապատասխանող  տառը ( վերը նշված աղյուսակից) :
Ինչ ստացվեց`Ժորա:

30.01.2017թ Մաթեմատիկաի ընտրության խումբ

Պարապմունք 1.
Բանավրո հաշվարկ:

  1. Ճանճն ունի 6 ոտք, իսկ սարդը 8 ոտք: 2 ճանճը և 3 սարդը ունեն նույնքան ոտք, որքան 10 թռչունը և

    1) 2 կատուն 2) 3 կատուն 3) 4 կատուն 4) 6 կատուն:

  2. Ո՞րն է այն նվազագույն երկնիշ թիվը, որը հնարավոր չէ ներկայացնել երեք տարբեր միանիշ թվերի գումարի տեսքով:
    25
  3. Քանի զրոներով է վերջանում 1-ից մինջև 27-ը բոլոր բնական թվերի արտադրյալը:
    6
  4. 18 հատ քարտերից յուրաքանչյուրի վրա գրված է 4 կամ 5 թիվը: Հայտնի է, որ բոլոր քարտերի վրա գրված թվերի գումարը բաժանվում է 17-ի: Քարտերից քանիսի՞ վրա է գրված 4 թիվը:
    5
  5. Շուկայում ապրանքները փոխանակում են՝ ըստ աղյուսակի: Առնվազն քանի՞ հավ պետք է Պետրոսը բերի շուկա, որպեսզի կարողանա տուն տանել մեկ սագ, մեկ հնդկահավ և մեկ աքլոր:
    Փոխանակման աղյուսակ
    1 հնդկահավ = 5 աքլոր,
    1 սագ+2 հավ = 3 աքլոր,
    4հավ = 1 սագ
    14
  6. Հայրը որդուց մեծ է 4 անգամ։ 20 տարի հետո նա որդուց մեծ կլինի 2 անգամ։ Քանի՞ տարեկան է հիմա հայրը։
    40
  7. Ինչի է հավասար նկարում բերված պատկեի պարագիծը:

30-01

46

19.12.2016 Մաթեմատիկաի ընտրություն

  1. Քանի՞ եղանակով կարելի է 500 դրամանոցը մանրել 10 և 50 դրամանոցներով:

    11

  2. Դարակում կա 12 հատ սպիտակ, 4 հատ կապույտ գնդիկ: Առանց նայելու ամենաքանիչը քանի՞ գնդիկ  պետք է  վերցնել դարակից, որ երկու   գույնի գնդիկներից էլ լինի:
    13
  3. Գտնել 122•6•56•456•3456•23456•123456 + 93•67•23•85 — 36•63  արտահայտության թվի վերջին թվանշանը:
    9
  4. Երեք հաջորդական բնական թվերի գումարը կարո՞ղ է լինել պարզ թիվ: Ինչու՞:
    Ոչ, որովհետև երեք հաջորթական թվերը միշտ կբաժանվեն երեքի:
  5. 217մետր երկարություն ունեցող գնացքը բաղկացած է 7 մարդատար և 20 բեռնատար վագոններից: Մարդատար վագոնը 4 մետրով երկար է բեռնատար վագոնից: Որքա՞ն է մարդատար վագոնի երկարությունը:
    11

14.12.2016թ. մաթեմատիկաի ընտրություն

  1. 16
  2. 16
  3. 6
  4. 3
  5. 22

12.12.2016թ. Մաթեմատիկայի ընտրություն

1.A քաղաքից B քաղաք տանում է 4 ճանապարհ, իսկ B քաղաքից դեպի C քաղաք 5՝ ճանապարհ: Քանի՞ հնարավոր երթուղի կա A-ից C քաղաք հասնելու, անցնելով B քաղաքի միջով:
20

2.Դասարանի աշակերտները կանգնած էին շարքով, ամեն շարքում երկու աշակերտ: Աշակերտներից մեկն իր առջև հաշվեց 7 շարք, իսկ շրջվելով իր հետևում հաշվեց 4 շարք: Քանի՞ աշակերտ կա դասարանում:
24

3.Հաշվել արտահայտության արժեքը 53− 4(22 − 3(15 − 3⋅ 4)):
1

4. 2մ 40սմ երկարությամբ ձողից պատրաստեցին ուղղանկյուն, որի երկարությունը երկու անգամ մեծ է լայնությունից: Որքա՞ն է այդ ուղղանկյան երկարությունը:
1մ 360սմ

5.  Քանի՞ հատ եռանիշ կենտ թիվ կա:
450

10.10.2016թ. Մաթեմատիկաի ընտրության խումբ

Читать далее…

05.10.2016թ. Մաթեմատիկաի ընտրության խումբ

Читать далее…

03.10.2016թ. Մաթեմատիկաի ընտրության խումբ

Հանոյի աշտարակը (կոչվում է նաև Բրահմայի աշտարակ կամԼուկասի աշտարակ[1]մաթեմատիկական խաղ կամ գլուխկոտրուկէ։ Այն բաղկացած է երեք ձողերից, և մի շարք տարբեր չափերի սկավառակներից, որոնք կարող է տեղադրել ցանկացած ձողի վրա։Գլուխկոտրուկը սկսվում է ինչ-որ քանակով սկավառակների՝ առաջին ձողի վրա կոկիկ, վերևից դեպի ներքև աճման կարգով դասավորված, շարքից։
Գլուխկոտրուկի նպատակն է՝ տեղաշարժել սկավառակների ամբողջ շարքը առաջին ձողից մյուս երկու ձողերից մեկի վրա՝ հետևելով այս կանոններին.
  1. Միաժամանակ միայն մեկ սկավառակ է կարելի տեղաշարժել։
  2. Ամեն մի քայլ իրենից ներկայացնում է վերին սկավառակի տեղափոխումը մի ձողից մյուս ձող, այսինքն սկավառակը կարելի է տեղաշարժել միայն այն դեպքում, երբ այն գտնվում է շարքի ամենավերևում։
  3. Սկավառակը չի կարելի տեղադրել իրենից ավելի փոքր սկավառակի վրա։
Խաղը տես այստեղ
%d такие блоггеры, как: