Архив | Հայրենագիտություն, բնագիտություն 4-5 դասարան RSS for this section

Հրազդան

Գետի անվանումն առաջին անգամ հանդիպում է հին հայկական հեղինակների՝ մասնավորապես Սեբեոսի (Հուրազդան տեսքով) և Մովսես Խորենացու մոտ (ավելի հին, Հրազդան)։

Աշխարհագրություն

Ունի 141 կմ երկարություն։ Ավազանի մակերեսը 2650 կմ2 է (առանց Սևանա լճի)։ Սկիզբ է առնում Սևանա լճից, հոսում հարավ-արևմտյան ընդհանուր ուղղությամբ, անցնում Գեղարքունիքի, Կոտայքի մարզերով, Երևան քաղաքով, Արարատի մարզով ու թափվում Արաքսը։

Վերին հոսանքում մոտ 20 կմ հոսում է դեպի արևմուտք՝ այդ ընթացքում առաջացնելով գալարներ, միջին հոսանքում անցնում է նեղ ու խոր (120-150 մ) կիրճով, ստորին հոսանքում ուղղվում է դեպի հարավ-արևելք, դուրս գալիս Արարատյան դաշտ, դառնում հանդարտահոս ու ծովի մակարդակից 820 մ բարձրության վրա լցվում Արաքսը։

Գետի ընդհանուր անկումը կազմում է 1100 մ։ Բնական պայմաններում Հրազդանի սնումը 62.5%-ով ստորերկրյա է, հորդացումը՝ գարնանային, վարարումները՝ ամռանն ու աշնանը։ Ջրի տարեկան միջին ծախսը 22.6 մ³/վրկ է, առավելագույնը՝ 138 մ³/վրկ, նվազագույնը՝ 9 մ³/վրկ, տարեկան հոսքը 712 միլիոն մ³։

Հրազդանի վրա կառուցվել են Սևանի, Աթարբեկյան, Գյումուշի, Արզնիի, Քանաքեռի, Երևանի ՀԷԿ-երը, մի շարք ջրանցքներ, Երևանյան լիճը։

Բնութագիր

Երկարություն-141 կմ
Ավազանի մակերես-2560 կմ2
Ջրի ծախս-17,9 մ3

Ջրահոսք

Ակունք-Սևանա լիճ
Բարձրություն-1896 մ
Կոորդինատներ-40°18′38″ հս․ լ.45°20′57″ ավ. ե.
Գետաբերան-Արաքս գետը
Գետաբերանի տեղակայում-Արաքս

Աղբյուր

Վախթանգ Անանայան

Մարագի ներսից դուռը ծեծեցին։

Էն ո՞վ ա,– ձայն տվեց պահակ Ակոփը՝ դռանը հրացանիկոթով խփելով։

Ներսից մեկն աղաչական ձայնով խոսում էր գերմաներեն։

Մի արի տես ի՜նչ ա ասում, գիտնական բալա,— ձայնեցլոռեցի որսկան Ակոփը պահակային ջոկիամենաերիտասարդ և ամենակրթված մարտիկին՝ Աշոտին։

Աշոտը սովորել էր Լյուքսեմբուրգի (Վրաստան)գերմանական դպրոցում, տեղական գերմանացիների հետշփում էր ունեցել և գերմաներեն բավական գիտեր։

«Գիտնական բալան» մթնում խարխափելով առաջ եկավ և գերմաներեն ձայն տվեց.

Ի՞նչ եք ուզում։

Գերմանացին ինչ-որ բան ասաց։

Ի՞նչ ա ուզում։

Ասում է՝ թողեք մի րոպեով դուրս գամ, բնական կարիքի համար,— թարգմանեց Աշոտը։

— Ասա ինչ ղալաթ անում ես է՛դտեղ արա,— կտրուկ պատասխանեց Ակոփը։

Տղան թարգմանեց։

Գերմանացին աղաչում էր։

Ակոփ քեռի, ասում է կողքիս կին կա, անհարմար է, թե աստվածդ կսիրես թույլ տուր դուրս գամ։ Իրոք գերիներիհետ մի գերմանացի սանիտարուհի կար։ «Քեռի Ակոփը» մի պահ մտածեց։

Որ օղլուշաղ կա, դժար ա… պետք ա մի բան անենք։

— Ինչ բան, հո դուրս չենք թողնի։

— Հլա մի ասա, որ դուրս թողնեմ չես փախչի՞։

Աշոտը թարգմանեց։

Գերմանացին աղաչական տոնով, կերկերուն ձայնով ինչոր բաներ ասաց։ Նրա ձայնն այժմ ցածից էր գալիս, ըստերևույթին չոքել էր։

Քեռի Ակոփ, ասում է, երդվում եմ մինուճար երեխուս արևով, մորս գերեզմանով, որ դուրս կգնամ ու էլի խելոքկգամ, մարագը կմտնեմ։ Բայց դրա օձի լեզվից չխաբվես, քեռի Ակոփ։

— Խի՞, նա մարդ չի՞ որ,— խոսեց որսկանը։

Մարդ է, բայց թշնամի է։

Որսկանը մտածմունքի մեջ ընկավ։ Նա տատանվում էր։ Նա դեռ թշնամի չէր տեսել, նա խոր հավատ ուներ մարդունկատմամբ։ Այդ հավատը մշակվել էր նրա մեջ Լոռու ձորերում, իրենց պապերի ազնվությամբ օժտվածպարզասիրտ, բարի որսորդների ու անասնապահների միջավայրում։

Բա կաթնատու մոր գերեզմանովը սուտ երդում կո՞ւտի,— հանկարծ հարցրեց որսկանը։ Նրա տոնի մեջնախատինք կար «թերահավատ ջահելների» նկատմամբ։ «Ասենք իմ գյուլլի առաջից ո՞ւր պիտի փախչի»,—մտածեց նա։

Ու դուռը բացեց։

Շեմքում ցցվեց գերմանացու բարակերկար կերպարանքը։

— Ասա անմըդ ի՞նչ ա։

Աշոտը թարգմանեց։

Հանս Հերման։

Պա՛հ, ադա էդ հո մեր կոլխոզի չոբան Հանեսի անըմն ա։ Հանե՞սէդ հո իսկական լոռեցու անուն ա,—պարզասրտորեն ուրախացավ Ակոփը։

Դե որ ըտենց ա, այ Հանես, գնա էն ծառի տակն ու էլի թեզ ետ արի… համա երդումդ պինդ պահիր, հա՜,…

Աշոտը թարգմանեց։

Գերմանացին գնաց ծառի տակը,— Աշոտը հրացանը մեկնած գնաց նրա հետևից։

Այտա, ամոթ ա, թող էդ մարդը հալալ իրա բանին կենա,— նախատեց որսորդը։

Աշոտը կանգ առավ։ Նա դժգոհ էր որսկանի ծայր աստիճան միամտության ու բարության համար։

Պահակապետն Աշոտին կանչեց և մի տեղ ուղարկեց։ Որսկանը մնաց մենակ։ Մթնում, ծառի կողմից թմփթմփոցլսվեց։

Հանես պրծա՜՞ր,— հարցրեց լոռեցին։

Չայն չկա։

Այտա, Հերմա՜ն։

Ձայն չկա։

«Էդ բալեն մեռածը չլի՞նի ճղեց»,—ահով մտածեց նա և հրացանն առաջ մեկնած գնաց ծառի կողմը։

Հանե՞ս… այտա, դե պրծի է՞։

Ձայն չկա։

Հանես հե՜յ,— գոռաց որսկանը լոռեցավարի ու. ինքն էլ սարսափեց իր ձայնից։

Հանեսը ո՞րտեղից…

Որսկան Ակոփին 5 օր բանտ նստեցրին՝ «կալանավորին բաց թողնելու համար»։ ճակատում դա շատ մեծ հանցանքէ և շատ ծանր պատիժ է ենթադրում։ Բայց դե զորամասում ո՜վ չէր ճանաչում լոռեցի որսկան Ակոփին, ով չգիտերնրա միամտությունը։

Տարիքոտ որսորդին այս անգամ զիջեցին ու խրատեցին, որ թշնամու նկատմամբ իր բարեսրտությունը մի կողմդնի։

Արա՛, գիտնական բա՛լա, ուրեմն էդ անխիղճը խաբեց էլի՜… ուրեմն մոր գերեզմանովը սուտ երդվեց էլի՜…զարմացած ասում էր որսկանը հաջորդ օրերին։Բա էդ անօրենը չէր մտածո՞ւմ, որ ես իրեն պատճառովկկորչեմ… էդ էլ իմ լավությունն ա ՞…

Եվ դառնացած գլուխը տարուբերում էր ու «ծլթծլթացնում»։

Աշխարքի բաներին մտիկ է՜, տես մարդիկ ինչքան են փչացել…

Խեղճ մարդը դեռ ծանոթ չէր երկոտանի Բորենիների արյունարբու վարքուբարքին։

Ինքնաստւոգում հայրենագիտությունից

1. Ի՞նչ է գետը:
Գետ է կոչվում, ջրային բնական հոսքը, որպես կանոն քաղցրահամ ջրով, որը հոսում է դեպի օվկիանոս, ծով, լիճ կամ այլ գետ։

2. Ի՞նչ մասերից է բաղկացած գետային համակարգը:
Գետնահովիտ, հուն

3. Գետերի սնման ի՞նչ աղբյուրներ գիտեք: Բերեք օրինակներ: Ինչ հայկական գետեր գիտեք, բերեք 10 օրինակ:
Անձրևաջրերը, ձյան և սառցադաշտերի հալոցքային ջրերը, ստորերկրյա ջրերը: Փամբակ, Ձորագետ, Դեբեդ, Աղստև, Արաքս, Ախուրյան, Մանթաշ, Քացախ, Ամբերդ, Հրազդան:

4. Ի՞նչ տարբերություն կա հորդացման և վարարման միջև:
Ամեն տարի նույն սեզոնին, որոշակի ժամանակով, գետի ջրի մակարդակի բարձրացումր կոչվում է հորդացում: Օրինակ’ Հայաստանում գետերր հորդանում են գարնանը:
Գետի ջրի մակարդակի հանկարծակի, կարճատե բարձրացումր’ տեղատարափ անձրեներից կամ ինտենսիվ ձնհալքից, կոչվում է վարարում:

5.Որ գետերն են արագահոս, նավարկելի՝
Սահանքները գետի հունի ծանծաղ, քարքարոտ տեղամասերն են, որոնք վտանգավոր են նավարկության համար:

Բարեկենդանի ծեսը հայաստանում

Բարեկենդան բառացի նշանակում է կենդանություն, բարի կյանք: Բարեկենդան բառը կազմված է բարի և կենդանություն բառերից, գրաբարում նշանակել է ուրախություն:

Տոնը կապ է ունեցել գարնան սկսվելու հետ: Եվ պատահական չէին զվարճությունները, որոնք արթնացող բնությանը ուրախ դիմավորելու, մարդկանց վերակենդանացնելու խորհուրդը ունեին: Ու մարդիկ մաղթում էին միմյանց` բարի կենդանություն: Տոնին պատրաստվում և մասնակցում էին բոլորը` մեծ, թե փոքր:
Երկու- երեք օր առաջ կանայք և տղամարդիկ դադարում էին աշխատել , զանազան խաղեր էին խաղում, զվարճանում երեխաների պես: Հավաքվում էին մեծ ու փոքր, մի կողմ էին դրվում պետական կամ եկեղեցական օրենքները, ամեն մարդ առանց քաշվելու ասում էր իր խոսքը:

Բուն Բարեկենդանը բացի խրախճանքից, կեր ու խումից, նաև ազատության օր էր: Այդ օրը հիշվում էին նաև պանդխտության մեջ գտնվողներին ու երգում էին հատուկ տաղեր: Բարեկենդանի երեկոն բարեկամներն ու հարազատները միասին էին անցկացնում: Կուշտ ուտում էին ու խմում, քանզի առջևում յոթշաբաթյա պասն էր: Ամենավերջում ուտում էին ձու` բերանը կողպելու համար, որպեսզի Զատիկին դարձյալ ձվով այն բանան։

Նույնիսկ եկեղեցին է այդ օրը խստակենցաղ հոգևորականների համար սահմանել որոշ ազատություններ: Այստեղ ևս մուտք են գործել բարեկենդանյան խաղերն ու խրախճանքները:

Բարեկենդանը` քրիստոնեական տոն

Մեծ պահքի բարեկենդանը կոչվում է Բուն Բարեկենդան, քանի որ նախորդում է ամենաերկար պահքին: Բարեկենդանը մարդու երջանկության հիշատակն է, որը դրախտում վայելում էին Ադամն ու Եվան: Այն նաև դրախտային կյանքի օրինակն է, որտեղ մարդուն արտոնված էր ճաշակել բոլոր պտուղները, բացառությամբ բարու և չարի` գիտության ծառի պտղից, որը պահքի խորհրդանիշն է: Բարեկենդանն առաքինությունների արտահայտություն է: Այդ օրը մարդիկ սգից անցնում են ուրախության, չարչարանքից` խաղաղության: Այս ընկալմամբ է, որ յուրաքանչյուր  քրիստոնյա հոգու խոնարհումով, ապաշխարությամբ, պահքով և ողորմության հույսով սկսում է Մեծ պահքի 40-օրյա ճանապարհը: Այն տևում է 48 օր՝ Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության՝ Զատիկի տոնը:

Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք: Պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից: Կերակրից հրաժարվելն առանց մեղքից հետ կանգնելու անօգուտ է: «Լեռան քարոզում» Քրիստոս պահքի մասին ասում է. «Երբ ծոմ պահեք, տրտմերես մի լինեք կեղծավորների նման, որոնք իրենց երեսներն այլանդակում են, որպեսզի մարդկանց այնպես երևան, թե ծոմ են պահում, ճշմարիտ եմ ասում ձեզ, այդ իսկ է նրանց վարձը, այսինքն՝ մարդկանց երևալը և նրանցից գովվելը: Այլ երբ դու ծոմ պահես, օծի քո գլուխը և լվա քո երեսը, որպեսզի չերևաս մարդկանց ծոմ պահող, այլ քո Հորը՝ գաղտնաբար, և քո հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ» (Մատթ. 6:16-18): Մեծ Պահքի 40 օրը խորհրդանշում է անապատում Քրիստոսի քառասնօրյա աղոթքի, ծոմապահության և ապաշխարության շրջանը: Իր մկրտությունից հետո Հիսուս «հոգով անապատ առաջնորդվեց ու քառասուն օր փորձվեց սատանայից: Չկերավ ու չխմեց այն օրերին» (Ղուկ. 4:1-3):

Բուն Բարեկենդանի նախորդ օրը՝ շաբաթ երեկոյան, ժամերգության ընթացքում եկեղեցու խորանի վարագույրը քաշվում է, խորանը ծածկվում է և այսպես շարունակվում է քառասունօրյա պասի ընթացքում: Պասի ժամանակ մատուցվում է փակ պատարագ. ամուսնություններ տեղի չեն ունենում, արգելվում է մատաղ անել, մինչ թույլատրվում է մկրտություն և նշանդրեք կատարել:

Եկեղեցին, Քրիստոսի օրինակի հետևողությամբ, քառասունօրյա պահք է հաստատում, հավատացյալներին քառասուն օր խոկումի, աղոթքի, ինքնաքննության ու զղջումի առիթ տալու համար: Կարևոր սրբոց տոների առթիվ , երբ մատուցվում է հանդիսավոր Պատարագ, վարագույրը քաշվում է և տեղի է ունենում բաց պատարագ:

barekendan1Ներկայացումներ

Ահա եկավ հայոց ազգին օրերը,

Հանեցեք հիները, հագեք նորերը:

Բարեկենդան, փորեկենդան,

Բարեկենդան օրեր է, խելքս գլխես կորեր է…

 

 

Բարեկենդանը այնքան սիրված, ժողովրդական, սպասված տոն էր, որ հայ ժողովրդի կողմից այն ընկալվել է որպես ամենաազգային (հայոց ազգի օրեր), ինչպես նաև ամենաերջանկաբեր տոնը, խրախճանք, ճոխ և առատ ուտելիքներ վայելելու օր: Պարերի, խաղերի, զվարճահանդեսների, թատերախաղերի, այցելությունների և ուրախության երկու շաբաթ: Երեկոյան, երբ խնջույքներից հոգնած մեծերը հավաքվում էին տանը, դուռը բացվում էր աղմուկով, երգով, թմբուկով և ներս էին ընկնում երեխանները: Տղաները հագած էին լինում աղջիկների հագուստ,փոքրերը`մեծի, երբեմն` ծաղրածուի:

3Կերպարանափոխված կամ դիմակավորված խմբերով զվարճախաղերը և թատերական ներկայացումները Բարեկենդանի առավել սիրված հանդիսություններն էին: Դրանց մասնակցում էին թե երեխաները, թե մեծահասակները:

Արտաքինը պիտի հնարավորին չափ ծիծաղաշարժ լիներ, դեմքերին դնում էին ծիծաղելի դիմակներ կամ մուր, ալյուր քսում, ածուխով ներկում: Երեխաները տեսարան էին ներկայացնում գյուղի կյանքից կամ խաղում էին որևէ սրամիտ սյուժե:

Զվարճախաղերից առավել  տարածված էին վեգը,  ընկուզախաղերը և Ճոճախաղերը: Երեխաները գետնին փոքրիկ փոսեր են փորում, ապա հերթով մեկը մյուսի հետևից ընկույզը գլորում այնպես, որ առանց նշանակված գծից շեղվելու ընկույզն ընկներ մի փոսի մեջ: Հաջողվածը բոլոր գլորած ընկույզները յուրացնում էր: Մեկ այլ խաղում խաղացողները մի մետր տրամագծով շրջան էին գծում և մեջտեղը ուղիղ գծով ընկույզներ շարում: Երեք-չորս մետր հեռավորությունից գցում էին վեգերը` աշխատելով խփել ընկույզներին և գոնե մեկը դուրս հանել շրջանից, որով և շահում էին շարված բոլոր ընկույզները:

4Ճոճախաղերը գլխավորապես կանանց ու աղջիկների, մասամբ երեխաների խաղերն են: Ճոճվում էին բարձր ծառի հաստ ճյուղից կամ որևէ գերանից օղակով անցկացված պարանի վրա նստելով, կամ երկու պարաններ օղակների մեջ տեղադրված տախտակի վրա նստած կամ կանգնած: Ճոճախաղերը զվարճահանդեսի էին վերածվում, երբ ճոճվողների շուրջ հավաքված բազմության առաջ տվյալ պահին ճոճվողի ոտքերին ճիպոտով հարվածելով պահանջում էին որևէ գաղտնիք ասել: Առավել տարածված էր` ստիպել սիրած տղայի անունը բարձրաձայն ասել: Ճոճախաղերը հաճախ վեր էին ածվում մրցախաղերի` ով ավելի մեծ կորագծով կճոճվի:

Բարեկենդանի խոհանոց

Բարեկենդանին նախապատվությունը տրվում է մսեղենի,կաթնեղենի առատությանը: Տավարի, ոչխարի և թռչնեղենի մսից պատրաստում էին զանազան ճաշատեսակներ: Առաջին օրերին պատրաստում էին մեծ քանակությամբ գաթա ու հալվա: Երեկոյան ուտում էին կաթնապուր, մածուն, խաշած ձու:

Բարեկենդանի կերակուր են համարվել` փաթիլան, սըռոն, բխբխիկը:

Փաթիլան պատրաստել են հետևյալ կերպ. լավաշի հաստությամբ խմորի վրա քսել են պանիր կամ ղավուրմա, բարակ հացով ծածկել են, տապակել, ապա իրար վրա դարսելով կտրատել են, վրան լցրել հալած յուղ:

Բնագիտություն թեստային աշխատանք

Ո՞ր պատասխանն է ճիշտ.

  1. Որտե՞ղ են առաջանում երկրաշարժերը:
    ա) հարթակներում     բ) երկրածալքերում
  2. Ո՞ր շերտն է բացակայում օվկիանոսային երկրակեղևում.
    ա) նստվածքային բ) բազալտային          գ) գրանիտային

Լրացրեք նախադասությունները:
1. Երկրակեղևի անկայուն, շարժունակ տեղամասերն անվանում են երկրածալքեր:

2. Առանձնացնում են երկրակեղևի երկու հիմական տեսակ մայրացամաքային և օվկիանոսային:

3. Մշտական կամ պարբերական ակտիվություն ցուցաբերող հրաբուխները կոչվում են գործող:

4. Երկրակեղևի խորքը, որտեղ գոյանում են խզում, ճեղքում և ապարների տեղաշարժ, կոչվում է երկրաշարժի էպիկենտրոն:

5. Լեռան բարձրությունը, հաշված ստորոտից, անվանում են լանջ:

Ո՞ր պնդումերն են ճիշտ:
1. Երկրի միջնապատյանն անընդհատ շարժման մեջ է:
2. Հրաբխի գործելուց մագման միշտ դուրս է գալիս Երկրի մակերևույթ:
3. Գործող հրաբուխները մշտական կամ պարբերական ակտիվություն են ցուցաբերում:
4. Ֆիզիկական հողմահարությունը կարող է պայմանավորվել ջերմաստիճանի կտրուկ փոփոխություններով:
5. Լեռների քայքայումը պայմանավորված է հիմնականում հողմահարությամբ:

Փուչիկով փորձ

Понадобится: полиэтиленовый пакет, простые карандаши, вода.

Опыт: Наливаем воду в полиэтиленовый пакет наполовину. Карандашом протыкаем пакет насквозь в том месте, где он заполнен водой.

 

Բաղադրիչները-պոլիտենի տոպրակ, հասարակ մատիտներ և ջուր
Փորձը-Ջուրը լցնում ենք պոլիտենի տոպրակի մեջ, բայց կիսով: Մատիտով ծակում ենք տոպրակը այն տեղում, որտեղ տոպրակը լցված է ջրով:
Աղբյուրը

Ճամփորդություն Մատենադարան

Մենք գնացել էինք Մատենադարան, որտեղ տեսանք ամենափոքր գիրքը, որը կշռում էր 19գ և այն պետք էր խոշոռացույցով նայել, ամենամեծ գիրքը, կշռում էր 28կգ այդ պատճառով էլ երկու կին կիսեցին այդ գիրքը: Գրքի մի մասը հասավ մարդկանց, իսկ մյուս մասը էջմիծնում էր կորել: 19-րդ դարում երկու մասն էր գտան և տեղադրեցին Մատենադարանում: Մենք տեսանք երկուսն էլ, բայց ասեցին, որ այդ ժամանակավոր են ցույց տալիս երկու մասն էլ, նրանք կամ առաջին կամ երկրորդ մասն են ցույց տալիս: Իմացանք, որ կարմիրը ստանում էին որդան կարմիրից, դեղինը ոսկուց, կապույտը Լաջվար քարից, սոսինձը սոխի հյութից, թանաքը ընկույզի հյութից, իսկ գրիչը սագի փետուրից: Նաև իմացանք, որ հին ժամանակներում գրել են կաշվի և կավի վրա: Մենք տեսանք առաջին թարկմանված գրքերը, իսկ հայաստանում առաջին թարկմանված գիրքը եղել է աստվածաշունչը: Նաև տեսանք քարտեզը, որի վրա նշված էին եկեղեցիները, որոնցից մեկը հայերն են ստիպել թուրքերին վերանորոգել, բայց նրանք դեռևս ավիրում են մեր եկեղեցիները: Մատենադարանում պահվում էր 10հազար գիր, որոնցից ընդհամենը մեկ տոկոսն էին ցուցաբերված, մնացած գրերը պահված էին պահոցում, որովհետև գրերին էլ է պետք խնամք, կան գրեր, որոնք լույս չպետք է տեսնեն: Մատենադարանը կառուցվել է եկեղեցու հիմքի վրա: Իսկ ի՞նչ է նշանակում Մատենադարան: Մատենադարան նշանակում է գրեր պահելու տեղ:

Բնագիտություն

Քանի ոլորտ են առանձնացնում Երկրի կառուցվածքում:
3

Քանի շերտից է կազմված միջուկը և որոնք են դրանք, նշեք ամեն միշերտի ջերմաստիճանը:
Միջուկը կազմված է 2 մասից Ներքին և Արտաքին միջուկներ, Ներքին միջուկի ջերմաստիճանը հասնում է 6300 աստիճանի, իսկ Արտքին միջուկը ջերմաստիճանը հասնում է էլի 6100 աստիճան:

Որքան է երկրակեղևի հզորությունը:
Ցամաքում կազմում է 30-80 կմ, իսկ օվկիանոսների հատակին’ 5-10 կմ:

Ըստ գիտնականների ինչից է կազմված միջուկը:
Միջուկը կազմված է երկու շերտից ՝ներքին և արտաքին:

Որքան է միջնապատյանի ջերմությունը:
2900 °C:

Երկրի ներքին կառուցվածքի շերտերը:
Երկրակեղև, Միջնապատյան, Արտաքին միջուկ, Ներքին միջուկ:

Ինչ եղնակով են ուսումնասիրում Երկրի խորքերը:
Փորելով:

Ինչ է քարոլորտը:
Երկրակեղևը և միջնապատյանի վերին մասը միասին կազմում են քարոլորտը:

Որոնք են երկրակեղևի հիմնական տեսակները:
Մայրցամաքային և օվկիանոսային

Ինչ կառուցվածք ունի երկրակեղևը:geomorfologi06

Ինչ շարժումներ են տեղի ունենում երկրակեղևում:
Տեղի են ունենում երկու տեսակի շարժումներ’ ուղղաձիգ և հորիզոնական: Ուղղաձիգ շարժումների հետևանքով երկրակեղևի տարբեր տեղամասեր դանդաղորեն բարձրանում են կամ իջնում: Հորիզոնական շարժումների ժամանակ երկրակեղևի առանձին տեղամասեր մի դեպքում մոտ են ու հաջորդում են իրար, սեղմվում’ առաջացնելով ծալքեր, մյուս դեպքում հեռանում են իրարից’ առաջացնելով խզվածքներ։

Ինչ տարբերություն կա մայրցամաքային և օվկիանոսային երկրակեղևի միջև:
Մայրցամաքային երկրակեղևը եռաշերտ է: Վերին շերտը նստվածքային ապարների շերտն է: Նստվածքային ապարների շերտի տակ գրանիտային ապարների շերտն է, իսկ դրա տակ’ բազալտային ապարների շերտը։ Երկրակեղևի առավելագույ նհաստությունը 80 կմ է:
Օվկիանոսային երկրակեղևը բարակ է, հաստությունը 5—10 կմ է: Այն կազմված է միայն նստվածքային և բազալտային ապարների շերտերից:

Տորք Անգեղի մասին տեղեկություն վիկիպեդիաից

Տորք անգեղի Բնութագիրը

Читать далее…

Առաջադրանք բնագիտությունից 22.09.2016

Читать далее…

%d такие блоггеры, как: