архив | Աշխարհագրություն RSS for this section

Աշխարհագրություն

  1. Բնակչության վերարտադրության վրա որ գործոններն են ազդում և ինչպես:
    Ծնելիության և մահացության բնակչության սերնդի նորացման և հերթափոխման գործընթացը անվանում են բնակչության վերարտադրություն։ Աշխարհի բնակչության վերարտադրության գործընթացը տեղի է ունենում բնական եղանակով՝ ծննդի ու մահի հետևանքով։
    Ի տարբերություն ամբողջ աշխարհի, առանձին երկրների և տարածաշրջանների բնակչության թվի աճը և սերունդների հերթափոխումն ու նորացումը տեղի են ունենում ոչ միայն բնական շարժի, այլ նաև մեխանիկական շարժի հաշվին։ Այսինքն՝ տվյալ երկիր կամ տարածաշրջան ժամանածների և այնտեղից մեկնածների թվաքանակների տարբերության արդյունքում փոփոխվում են դրանց բնակչության թիվը, բնական շարժի և կազմի ցուցանիշները։
    Բնակչության բնական շարժի ցուցանիշների վրա վճռական ազդեցություն են գործում մարդկանց կյանքի սոցիալ-տնտեսական պայմանները։ Ծնելիության մակարդակը պայմանավորված է բնակչության բարեկամությամբ, կրթվածությամբ, հասարակության մեջ կնոջ դերով, բնակչության սեռատարիքային կազմով, ազգային ավանդույթներով, կրոնով։
  2. Ուրվագծային քարտեզի վրա նշեք 15 երկիր, որտեղ բնակչության վերարտադրության առաջին տիպն է։
    Снимок.PNG
  3. Ուրվագծային քարտեզի վրանշեք 15 երկիր, որտեղ բնակչության վերարտադրության երկրորդ տիպն է։
    Безымянный.png
  4. Նշած երկրները առանձնացրեք ըստ վերարտադրության առաջին և երկրորդ տիպի
    Տիպ առաջինՖրանսիա, Պորտուգալիա, Ռուսաստան, Կանադա, Բելգիա, Գերմանիա, Իտալիա, Մալթա, Հունաստան։
    Տիպ երկրորդՆիգերիա, Սաուդյան Արաբիա, Արգենտինա, Սիրիա, Ճապոնիա, Պասկաստան, Հնդկաստան, Քենիա, Կամերուն, Ինդոնեզիա, Ավստրալիա, Չադ, Նոր Զելանդիա, Եմեն։

Աշխարհագրություն դաս 4

  1. Որո՞նք են աշխարհի բնակչության կտրուկ աճի պատճառները:
    Կտրուկ աճի պատճառ կարող է դառնալ բժշկության զարգացումը, քանի որ բժշկությունը կարող է բուժել 5 տարի առաջ անբուժելի հիվանդությունները և միլյոնավոր մարդիկ փրկվեն այդ հիվանդությունից: Շենքերի և լավ պայմանների շատացումը, գաղթը և այլն:
  2. Ինչու ՞ է անհրաժեշտ իմանալ բնակչության մասին տվյալները:
    Բնակչության մաիսն տեղեկությունները օգնում են, քանի որ այդ թվով են պայմանավորված երկրի տնտեսական հզորությունը, նյութական բարիքների արտադրության և սպառման ծավալները, աշխատանքային ռեսուրսների թվաքանակը, զինվորական ներուժի մեծությունը:
  3. Ինչու ՞ է զարգացած երկրներում բնակչության աճը ավել քիչ, քան ոչ զարգացած երկրներում, չնայած այն հանգամանքին, որ զարգացած երկրներում կյանքի պայմաններն ավելի լավ են:
    Ըստ իս զարգացած երկրներում աճը ավելի քիչ է, քանի որ օդի աղտոտումը, բնության պակասը, ջրի կողտոտումը նույնպես ավելի շատ է: Այդ կարևոր հանգամանքների պակասից հետո առաջացնում են տարբեր հիվանդություններ, իսկ այդ հիվանդությունները բուժելու համար հնարավոր է պետք լինեն բժշկական միջամտություններ`վիրահատություններ, իսկ քանի որ այդ երկիրը ավելի զարգացած է քան մյուսները, հավանաբար վիրահատությունների գները նույնպես ավելի բարձր են լինելու և այդպես մարդը կարող է այս մի քանի հանգամանքի պատճառով ունենալ շատ լուրջ, կամ անբուժելի հիվանդություններ, որոնք իրենց հերթին ունեն իրենց հետևանքները:

Աշխարհագրություն դաս 3

Читать далее…

Աշխարհագրություն դաս 2

  • Ի՞նչ տարբերություն կա բնական ռեսուրսների և բնական պայմանների միջև:
    Բնական ռեսուրսը այն է, երբ մարդը վերցնում է բնությունից ինչ-որ տարր և օգտագործում այն տնտեսության մեջ, իսկ բնական պայմանն տարծքներն են, որտեղ մարդը կարող է զբաղվել տնտեսությամբ և միաժամանակ ոչ մի տարր չվերցնելով բնությունից:
  • Կարո՞ղ է բնական պայմանը ժամանակի ընթացքում դառնալ բնական ռեսուրս, բերեք օրինականեր:
    Այո, միանշանակ: Օրինակ` եթե դու տնկում ես ծառ, դու ստեղծում ես քո համար բնական պայման, իսկ երբ այդ ծառը մեծանում է, դու ստանում ես և’ փայտ, որը կարող է դառնալ վառելանյութ, և’ շինարարական նյութ, և’ բերք: Այսպիսով դու ստանում ես բնական ռեսուրս բնական պայմանից:
  • Նշեք հինգ սպառվող չվերականգնվող ռեսուրս և հինգ սպառվող վերականգնվող ռեսուրս:
    Սպառվող չվերականգնվող ռեսուրս`
    1. նավթ
    2. ոսկին
    3. երկաթ
    4. պղինձ
    5. կավ
    Սպառվող վերականգնվող ռեսուրս`
    1. կենդանիներ
    2. ծառ
    3. ջուր
    4. մարդկային ռեսուրս
    5.
  • Նշեք հինգ ռեսուրս, որոնք սպառվելու դեպքում կարելի է փոխարինել այլ ռեսուրսով:
    1. նավթ
    2. գաղ
    3. քարածուխ
    4. փայտ
    5. թանկարժեք մետաղներ

Աշխարհագրություն դաս 1

  1. Ինչպե՞ս է առաջացել աշխարհագրությունը
    Աշխարհագրությունը առաջացել է բնական երևույթները և բնությունը ուսումնասիրելու համար:
  2. Որո՞նք են ժամանակակից աշխարհագրության հիմնախնդիրները:
    ա)Ուսումնասիրել և ճանաչել մադու շրջակա միջավայրի
    ինքնազարգացման և ինքնակառավարման սահմանները:
    բ) Խորը ուսումնասիրել բնակչության և տնտեսության տեղաբաշխումը և ապա` գնահատել:
    գ) Կանխատեսել բնության վրա մարդու գործունեության ազդեցության բոլոր հնարավոր հետևանքները:
  3. Նշեք 5 բնական և 5  հասարակական գիտություն, որո՞նք կապ ունեն աշխարհագրության հետ: Հնարավորության դեպքում ցույց տվեք այդ կապը:
    Բնական աշխարհագրություն
    1.երկրաբանություն
    2.կենսաբանություն
    3.աստղագիտություն
    4.էկոլոգիա
    5.ջրագիտություն
    Քանի որ բնական աշխարհագիտությունը ուսումնասիրում է բնությունը, իսկ բնության մեջ մտնում է նաև կենսաբանությունը, երկրաբանությունը: Այսինքն ստացվում է, որ աշխարհագրությունը սերտորեն կապ ունի այս գիտությունների հետ կապ ունի:
    Հասարակական աշխարհագրություն
    1.տնտեսություն
    2.սոցիոլոգիա
    3.պատմություն
    4.լեզվագիտություն
    5.ժողովրդագիտություն
    Քանի որ հասարակական աշխարհագրությունը ուսումնասիրում է տնտեսության զարգացումը ամբողջ աշխարհում, մենք կարող ենք վստահ լինել, որ տնտեսագիտությունը սերտորեն կապված է աշխարհագրության հետ:
%d такие блоггеры, как: