Ազնիվ գազեր

Մեզ շրջապատող բոլոր գազեր հատկություն ունեն մտնել քիմիական ռակցաների մեջ: Օրինակ՝ հենց այն թթվածինը, եթե նա չմտներ քիմիական ռակցաների մեջ մենք ուղղակի չէինք կարողանա շնչել: Բայց կան գազեր, որոնք չեն մտնում ոչ մի քիմիական ռակցաների մեջ, չունեն գույն, հոտ:

Իներտ գազերը՝ քիմիական տարրեր են, որոնք կազմում են պարբերական համակարգի 8-րդ խմբի գլխավոր ենթախումբը: Դրանք են՝ հելիում՝ He, նեոն՝ Ne, արգոն՝ Ar, կրիպտոն՝ Kr, քսենոն՝ Xe, ռադոն՝ Rn։ Իներտ գազերն այս անվանումն ստացել են իրենց քիմիական մեծ կայունության համար, որի շնորհիվ կոչվում են նաև ազնիվ գազեր։ Այս երևույթը պայմանավորված է նրանց վալենտական թաղանթում էլեկտրոնների ավարտված օկտետի առկայությամբ (բացառությամբ He–ի, որն ունի միայն ավարտված 1s թաղանթ)։ Իներտ գազերի քանակն օդում շատ փոքր է։ Սովորական պայմաններում անհոտ, անգույն, միատոմանի գազեր են։ Էլեկտրական պարպում առաջացնելիս (գովազդային և լուսավորման լամպեր) յուրաքանչյուր գազ գունավորվում է յուրահատուկ գույնով. հելիումը՝ դեղին, նեոնը՝ վառ կարմիր, արգոնը՝ կապույտ, կրիպտոնը՝ կանաչավուն, քսենոնը՝ երկնագույն։

Ազնիվ գազերի ստացում և կիրառություն

Ազնիվ գազերը Երկիր մոլորակի մթնոլորտի մի մասն են կազմում, բացառությամբ ռադոնի (այն ռադիոակտիվ է և գոյություն ունի որպես կարճ ապրող ռադիոիզոտոպ)։ Նեոնը, արգոնը, կրիպտոնը ու քսենոնը ստացվում են հեղուկ օդի թորմամբ։ Այս 4 ազնիվ գազերի հիմնական կիրառությունը ՝ լուսավորությունն է: Արգոնը օգտագործվում է լամպերում որպես մթնոլորտ։ Արգոնը նաև օգտագործվում է եռակցելիս՝ որպես պաշտպանիչ մթնոլորտ, օքսիդացումը կանխելու համար։

Հելիումը բոլոր ազնիվ գազերից ամենակարևորն է։ Այն հեղուկ վիճակում օգտագործվում է որպես ջերմակիր ՝ շատ ցածր ջերմաստիճաններում փորձարկումներ իրականացնելու համար։ Այն 1 մթն-ում եռում է 4,2 Կ-ում, որը ամենացածր եռման կետն է բոլոր միացությունների մեջ։ Հելիումը հարաբերականորեն բարձր կոնցենտրացիա ունի բնական գազի հանքահորերում և կարող է ստացվել նաև նրանցից։

Ազնիվ գազերը 1904 թվականում բացահայտել են անգլիացի գիտնական Լորդ Ռելեին և Սեր Ուիլյամ Ռամզային:

 

Մի-քիչ ավելին կարող եք իմանալ այս մուլտֆիլմում:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d такие блоггеры, как: