Ձմեռային առաադրանքներ

Հանրահաշիվ

  1. Միևնույն գործվածքեղենի երկու փաթեթներ միասին արժեն 9100 ռուբլի։ Երբ առաջին փաթեթից վաճառեցին այնքան, որքան սկզբում երկրորդ փաթեթում էր, իսկ երկրորդից՝ առաջին փաթեթում սկզբում եղածի կեսի չափ, ապա առաջին փաթեթում 10 մ-ով ավելի մնաց, քան երկրորդում։ Քանի՞ մետր գործվածք կար փաթեթներից յուրաքանչյուրում, եթե գործվածքի 1 մ-ը արժե 140 ռուբլի։
    140a+140b=9100
    a-b-10=b-a/2
    a=40
    b=45
  2. Դպրոցականների երկու բրիգադ արտադրական պրակտիկայի ընթացքում միասին վաստակեց 11700 ռուբլի։ Առաջին բրիգադը աշխատել էր 15 օր, երկրորդը՝ 14 օր։ Որքա՞ն էր վաստակում բրիգադներից յուրաքանչյուրը մեկ օրում, եթե առաջինը 4 օրում վաստակել է
    1100 ռուբլով ավելի, քան երկրորդը 3 օրում։
    15a+14b=11700
    4a-3b=1100
    a=500
    b=300
  3. Դպրոցական բուֆետ բերեցին 300 հրուշակ և բուլկի, 20 կգ ընդհանուր զանգվածով։ Բոլոր հրուշակների զանգվածը այնքան է, որքան բոլոր բուլկիների զանգվածը։ Որոշեք, քանի՞ հրուշակ և քանի՞ բուլկի են բերել, եթե մեկ հրուշակի զանգվածը 100 գ է, իսկ մեկ բուլկու զանգվածը՝ 50 գ։
    100a=50b=10000
    a+b=300
    a=100
    b=200
  4. Մի թվի 5%-ը և մյուս թվի 4%-ը միասին կազմում են 46, իսկ առաջին թվի 4%-ը և երկրորդ թվի 5%-ը միասին կազմում են 44։ Գտեք այդ թվերը։
    a/20+b/25=46
    a/25+b/20=40
    a=600
    b=400
  5. Մի թվի 20%-ը և մյուս թվի 50% միասին կազմում են 27, իսկ առաջին թվի 50%-ը և երկրորդ թվի 50%-ը միասին կազմում են 42,3։ Գտեք այդ թվերը։
    a/5+b/2=27
    a/2+b/2=42,3
    a=51
    b=33,6
  6. Եռանկյան մեծ կողմը 16 սմ է, իսկ մյուս երկու կողմերի տարբերությունը՝ 0,4 դմ։ Ինչի՞ են հավասար եռանկյան կողմերը, եթե նրա պարագիծը 0,38 մ է։
    a-b=0,4դմ
    a+b+16սմ=0,38մ
    a=13սմ
    b=9սմ
  7. Գտեք եռանկյան կողմերը, եթե նրա պարագիծը 0,9 մ է, մեծ կողմը 10սմ-ով փոքր է մյուս երկու կողմերի գումարից, իսկ փոքր կողմի եռապատիկը 2 սմ-ով մեծ է մյուս երկու կողմերի գումարից։
    a+b+c=0,9մ
    a+10սմ=b+c
    3c-2սմ=a+b
    a=40սմ
    b=27սմ
    c=23սմ
  8. Եռանկյան պարագիծը 16 դմ է։ Մեծ կողմը 25 սմ-ով մեծ է փոքր կողմից, իսկ երկարությամբ միջին կողմի կրկնապատիկը 1 սմ-ով փոքր է մյուս երկու կողմերի գումարից։ Գտեք եռանկյան կողմերը։
    a+b+c=16դմ
    a-25սմ=c
    2b+1սմ=a+c
    a=66սմ
    b=53սմ

    c=41սմ
  9. Երկնիշ թվի թվանշանների գումարը 6 է։ Եթե այդ թվի թվանշանները տեղափոխենք, ապա կստացվի մի թիվ, որը կազմում է սկզբնական թվի 4/7 մասը։ Գտեք երկնիշ թիվը:
    a+b=6
    10b+a=((10a+b))*4/7
    a=4
    b=2
  10. Երեք տարաներում միասին կար 54 լ ջուր։ Եթե առաջինից երկրորդի մեջ լցնենք 4 լ, ապա երկու տարաներում ջրի քանակությունը հավասար կլինի, իսկ եթե երրորդ տարայից երկրորդի մեջ լցնենք 17 լ, ապա երկրորդում չորս անգամ ավելի ջուր կլինի, քան երրորդում։ Ո՞րքան ջուր կար յուրաքանչյուր տարայում։
    a+b+c=54
    a-4=b+4
    c-17=(b+17)/4
    a=19
    b=11
    c=24
  11. Երեք տարաներում միասին կար 36 լ ջուր։ Առաջին տարայից նրանում
    եղած ջրի կեսը լցրին երկրորդ տարայի մեջ, այնուհետև երկրորդում ստացված ջրի 1/3  մասը լցրին երրորդի մեջ, և վերջապես, երրորդում` ստացված ջրի 1/4 մասը լցրին առաջինի մեջ։ Արդյունքում բոլոր երեք տարաներում ջրի քանակությունը նույնը եղավ։ Սկզբում որքա՞ն ջուր կար յուրաքանչյուր տարայում։
    (c+(b+a/2)/3)/4+a/2=b+a/2-(b+a/2)/3=c+(b+a/2)/3-(c+(b+a/2)/3)/4
    a+b+c=36
    a=16
    b=10
    c=10

Երկրաչափություն

  1. Նկարագրեք, թե ինչպես են չափում բազմանկյունների մակերեսները:
    Եռանկյուն-h*a/2
    սեղան-հիմքերի կիսագումար*h
    զուգահեռագիծ-h*a
    ուղղանկյուն-a*b
    քառակուսի-a²
  2.  Ձևակերպեք բազմանկյունների մակերեսների հիմնական հատկությունները:
    Հավասար բազմանկունների մակերեսները հավասար են:
    Եթե բազմանկյունը կազմված է մի քանի բազմանկյուննըրից, ապա նրա մակերեսը հավասար է այս բազմանկյունների մակերեսների գումարին:
  3.  Ձևակերպեք ուղղանկյան մակերեսի մասին թեորեմը:
    Ուղղանկյան մակերեսը հավասար է նրա կից կողմերի արտադրյալին:
  4.  Ձևակերպեք զուգահեռագծի մակերեսի հաշվման մասին թեորեմը:
    Զուգահեռագծի մակերեսը հավասար է նրա հիմքի և բարձրության արտադրյալին:
  5.  Ձևակերպեք եռանկյան մակերեսի հաշվման մասին թեորեմը: Ինչպե՞ս հաշվել տրված էջերով ուղղանկյուն եռանկյան մակերեսը:
    Եռանկյան մակերեսը հավասար է հիմքի և բարձրության արտադրյալի կեսին: Ուղղանկյուն եռանկյան մակերեսը հավասար է նրա էջերի արտադրյալի կեսին:
  6.  Ձևակերպեք թեորեմ հավասար անկյուն ունեցող երկու եռանկյունների մակերեսների հարաբերության մասին:
    Եթե երկու եռանկյուններից մեկի անկյունը հավասար է մյուսի անկյանը, ապա այդ եռանկյունների մակերեսները հարաբերվում են ինչպես հավասար անկյուններ կազմող կողմերի արտադրյալները:
  7.  Ձևակերպեք սեղանի մակերեսի հաշվման մասին թեորեմը:
    Սեղանի մակերեսը հավասար է նրա հիմքերի կիսագումարի և բարձրության արտադրյալին:
  8.  Ինչպե՞ս հաշվել а կողմով խորանարդի մակերևույթի մակերեսը:
    6a²

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d такие блоггеры, как: