Archive | 26.12.2016

Կանանչ Եղևնին

Զմրուխտ  գարունն  էր  հյուր  եկել  բնությանը:  Այգում  ու  անտառներում քաղցրահնչյուն  երգում  էին  թռչունները:  Արևը  իր  ջերմ  ժպիտով  ողջունում  էր  նորաբաց  բողբոջներին:  Բնությունը  զարթոնք  էր  ապրում: Ծեր  այգեպանն  իր  այգում  մի  փոքրիկ  եղևնի  տնկեց՝  հազիվ  մեկ եղևնի: Եղևնին  նման  էր  կանաչ  հանդերձ  հագած,  շփոթված  երեխայի:  Արևի  շողերը  հազիվ  էին  հասնում  նրան:  Մի  մեծ,  հզոր  բարդի  իր  ճյուղերով  փակել  էր  արեվի  ճանապարհը: Եղևնին  տխրում  էր  արևի  կարոտից: Նա  բարձրահասակ  բարդու  ստվերի  տակ  իրեն  զգում  էր  խեղճ  ու  անօգնական:

Մի  օր  էլ  փոքրիկ  եղևնին  չդիմացավ  ու  սկսեց  բարձրաձայն  արտասվել:  Հպարտ  բարդին  լսեց  նրա  լացի  ձայնը  ու  հարցրեց.

-Ինչո՞ւ  ես  լաց  լինում,  այգեպանը  լացկաններին  չի  սիրում:

-Ես  լացկան  չեմ,  բայց  արևի  շողերը  ինձ  չեն  հասնում  եվ  ես  վախենում եմ,  որ  միշտ  փոքրիկ  կմնամ:  Իսկ  ես  այնքա ՜ն  եմ  ուզում  մեծանալ,  գեղեցիկ  ծառ  դառնալ,-ասաց  փոքրիկ  եղևնին:

Բարդին  արհամարհանքով  վերևից  քմծիծաղ  տվեց.

-Մի  քեզ  նայի՛ր, քո  թույլ  ճյուղերին:  Դու  չես  կարող  մեծանալ: Իսկ  հիմա  ինձ  նայի՛ր:  Տե՛ս,  թե  որքան  հզոր  եմ  ու  ուժեղ:  Եվ  այնքան  պիտի  բարձրանամ,  որ  ճյուղերս  երկինք  հասցնեմ:

Փոքրիկ  եղևնին  ավելի  կծկվեց  ու  ինքնամփոփ  դարձավ: Այդպես  անցավ  գարունը  և  եկավ  շոգ  ամառը:  Բարդու  սաղարթն  ավելի  փարթամացավ:  Արևի   ճառագայթները  չէին  կարողանում  ճեղքել  նրա  հզոր  ճյուղերը,  որպեսզի  հասնեն  եղևնուն:  Իսկ  փոքրիկ  եղևնին  այնքա՜ն  էր  ուզում  աճել  ու  մեծանալ:

Եղևնին  կրկին  սկսեց  կամացուկ  հեծկլտալ:  Անպատկառ  բարդին  շրջվեց  և  գոռաց  նրա  վրա.

-Ի՞նչ  ես  նորից  նվնվում:

Եղևնին  լացակումած  շշնջաց.

-Խնդրում  եմ, խղճա՛  ինձ, մի  քիչ  բացի՛ր  ճյուղերդ: Թող  արևը  ինձ  էլ  հասնի:

-Այդ  էր  պակաս, որ  քեզ  նման  խղճուկի  համար  նեղացնեմ  իմ  ճյուղերին,-հոխորտաց  բարդին:

Փոքրիկ  եղևնին  ձայնը  կտրեց: Ամառն  էլ  անցավ  ու  եկավ  ոսկեհեր  աշունը: Բարդին  աշնանային  զգեստ  հագավ: Նրա  կանաչ-դեղին  տերևները  անհոգ  խաղում  էին  իրար  հետ: Բայց  ահա  խոր  աշնան  անսիրտ  քամին  պոկոտեց  բարդու  տերևներն  ու  ցաքուցրիվ  շպրտեց  դեսուդեն: Բարդին  լրիվ  մերկացավ  ու  սկսեց  դողալ:  Ալեհեր  ձմեռն  իր  ցուրտ  շնչով  սառեցրեց  ողջ  բնությունը: Բարդին  սարսռաց  ցրտից  ու  նրա  բնին  արցունքի  սառած  բյուրեղներ  երևացին: Բարդին  նայեց  փոքրիկ  եղևնուն, որ  դեռ  կանաչ  էր  ու  չէր  մրսում:

-Խնդրում  եմ, գրկի՛ր  իմ  բունը, թե  չէ  ես  կմեռնեմ  ցրտից,-հուսահատ  աղերսեց  բարդին:

-Երբ  ես   լալիս  էի, դու  ինձ  չէիր  օգնում: Երբ  ես  խնդրում  էի, դու  չէիր  լսում  իմ  ձայնը: Բայց  ես  կօգնեմ  քեզ:  Չէ՞  որ  մենք  բոլորս  մեր  մայր  բնության  զավակներն  ենք,-ասաց  եղևնին:

Փոքրիկ  եղևնու  բարի  սիրտը  լցվեց  խղճահարությամբ  և  նա  իր  մատղաշ, կանաչ  ճյուղերով  փաթաթվեց  ու  գրկեց  բարդու  սառած  բունը:

Առաջադրանքներ

  1. Բացատրիր ընդգծված բառերը։
    Հանդերձ-զգեստ, սաղարթ-տերև, հոխարտ-համարձակ, ալեհեր-ճերմակ մազերով, սարսռալ-մրսել, աղերսել-աղաչել:

  2. Բնութագրի՛ր եղևնուն։
    Եղևնին փոքր էր նա շատ էր ուզում մեծանալ, բայց բարդին չէր տալիս՝ նա փակում էր արևը իր ճյուղերով, երբ եղևնին խնդրում էր բարդում նա իր ճուղերը բացի բարդին չէր բացում, իսկ երբ բարդինխնդրեց եղևնուն տաքացնել նրան եղևնին օգնեց:
  3. Հեքիաթից դուրս գրիր բարդուն բնորոշող արտահայտությունները։
    Մեծ,  հզոր  բարդի, բարձրահասակ  բարդի:
  4. Տեքստից առանձնացրու բառակապակցությունները և դրանից երեքը գործածիր նախադասություններում։
    Հզոր բարդին մեծ էր:
    Անտառում մի բարձրահասակ բարդի կար:
    Փոքրիկ եղևնին կանաչ էր:
  5. Նշված նախադասությունից դուրս գրիր հատկանիշ ցույց տվող բառերը։

Փոքրիկ  եղևնու  բարի  սիրտը  լցվեց  խղճահարությամբ  և  նա  իր  մատղաշ, կանաչ  ճյուղերով  փաթաթվեց  ու  գրկեց  բարդու  սառած  բունը:

6. Հեքիաթից դուրս գրիր մեկական պատմողական և հարցական  նախադասություն։
-Ինչո՞ւ  ես  լաց  լինում: Այգեպանը  լացկաններին  չի  սիրում:

7․ Համառոտիր նախադասությունները՝ թողնելով միայն գլխավոր անդամները։

Երգում  էին  թռչունները:

Արևը ողջունում էր:

Քամին պոկոտեց:

Ձմեռային ուսումնական աշխատանք 2016թ. Մաթեմատիկա

  1.  Քանի՞  զույգ  բնական  թիվ կա, որ մեծ է  11-ից, բայց փոքր է 31-ից:
    12, 14, 16, 18, 20, 22, 24, 26, 28, 30-10
  2. Առանձնացրո՛ւ  այն թվերը, որոնք ունեն գոնե երեք բաժանարար`
    12, 45, 67, 190, 11, 606, 607, 608, 609, 612, 13, 31:
  3. Գտի՛ր 14-ի և 56-ի ամենամեծ ընդհանուր  բաժանարարը:
    14
  4. Գտի՛ր 14-ի և 56-ի ամենափոքր ընդհանուր  բազմապատիկը:
    56
  5. Աստղանիշի փոխարեն այնպիսի թիվ գրի՛ր, որ հավասարությունը ճիշտ  լինի`

3424+256=3680
8730-8360=370
5x21=105
43+62=105
548-343=205
36x100=3600

  1. Գտի՛ր ամենամեծ եռանիշ զույգ թիվը, որը բաժանվում է 3-ի առանց մնացորդի:
    996
  2. Գտի՛ր  ամենափոքր քառանիշ թիվը,    որը բաժանվում է և՛ 3-ի, և 4-ի, և’ 5-ի :
    1020
  3. Լրացրու՛
    12կգ=12000գ
    13ժ=780ր
    100ց=10000կգ
    205կմ=205000մ
  4. Ո՞ր թիվը  15-ի բաժանելիս քանորդում և մնացորդում  կստացվի 10:
    160
  5. Թիվը բազմապատկեցին 10-ով և արդյունքը փոքրացրին 19-ով, ստացվեց` 81: Ո՞րն էր  սկզբնական թիվը:
    10
  6. Առանձնացրու՛ այն  թվերը, որոնք  9-ի. բազմապատիկներն են`
    1, 2, 3 , 24, 162, 1071, 39, 27, 31, 47, 53, 774, 4545, 678990, 31, 17, 21:
  7. Որքանո՞վ է 1-ից 100 եղած զույգ թվերի գումարը մեծ 1-100 եղած կենտ թվերի գումարից:
    50-ով
  8. Գտի՛ր  բոլոր երկնիշ թվերի  արտադրյալի վերջին թվանշանը:
    0
  9. Գծի՛րAB հատված: AB հատվածի վրա նշի՛ր երեք կետ: Քանի՞ հատված կառաջանա:
    10
    %d1%81%d0%bd%d0%b8%d0%bc%d0%be%d0%ba
  10. Հաշվ՛ր

530×206+10224:71  արտահայտության արժեքը:
530×206=109180
10224:71=144
109180+144=109324

%d такие блоггеры, как: